- 20/11/2022
Զելենսկու գրասենյակի ղեկավարը անոնսավորել է դեպի Ղրիմ ուկրաինական ուժերի հարձակման ծրագրերը
Զելենսկու գրասենյակի ղեկավարը պաշտոնապես հայտարարել է դեպի Ղրիմ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ծրագրերի մասին։
Ըստ նրա, Կիևը մտադիր է ռազմական արշավ սկսել` Ղրիմը Ռուսաստանից վերցնելու համար, հայտարարել է Անդրեյ Երմակը։
«Վստահ եմ, որ Ղրիմը վերադարձնելու արշավը տեղի կունենա», – հայտնում է Politico-ն Երմակի խոսքերը։ Հրատարակությունը նշել է, որ քաղաքական գործիչն ազդարարել է Ղրիմի թերակղզում առաջիկա ռազմական արշավի մասին։ Նա չի նշել մեկնարկի ստույգ ամսաթիվը։
Ասել, թե նրան հարձակումը նույնիսկ տեսականորեն հնարավոր է, երեւի նաեւ Կիեւում են հասկանում: Սակայն վերջին օրերին ուկրաինական տարբեր պաշտոնյաներ մի գլուխ խոսում են այդ մասին: Իսկ դա մեկ բան է ակնարկում` Զելենսկին համառորեն հրաժարվում է Վաշինգտոնի առաջարկած բանակցային գործընթացից, թեեւ կա նաեւ տարբերակ, որ Վաշինգտոնն այդքան էլ համառորեն չի «համոզում» Զելենսկուն: Կարճ ադսած, գնալով աճում է հավանականությունը, որ այս անգամ եւս փորձում են «գցել» Մոսկվային: Ուկերն, սպասենէք Ռուսաստանի վերջնական ռեակցիային: