- 21/11/2022
Ֆրանսիացիները չեն հասկանում, թե ինչու պետք է օգնել Ուկրաինային
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն ասել է, որ պետք է իր համաքաղաքացիներին բացատրի, թե ինչու է Ֆրանսիան շարունակում զենք մատակարարել Ուկրաինային։
«Եթե Փարիզում ինձ հարցնում են՝ արդյոք մենք բավականաչափ օգնո՞ւմ ենք Ուկրաինային, ապա իմ ընտրատարածքում՝ Եվրի դեպարտամենտում, մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ՞ու պետք է օգնենք Ուկրաինային: Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր արժեքները, ես դա ասում եմ աջ և ձախ քաղաքական ուժերին, ապա մենք պետք է օգնենք ուկրաինացիներին` պաշտպանել իրենց սահմանները, այլ կերպ ասած՝ ինքնիշխանությունը»,- ասել է նախարարը։
Նա նշել է, որ «Ուկրաինայի զենքի ռազմավարական պաշարներն ավելի սահմանափակ են», քան Ռուսաստանինը, և որ Ֆրանսիան դա «փոխհատուցում է ռազմական և քաղաքացիական աջակցությամբ»։