- 21/11/2022
Լիտվան անսպասելիորեն հրաժարվել է Ուկրաինային խոստացած զենքերը տալ
Լիտվայի պաշտպանության նախարարության ղեկավար Արվիդաս Անուշաուսկասը, առանց որևէ բացատրության, ասել է, որ Լիտվան Ուկրաինային չի փոխանցի Panzerhaubitze 2000 հաուբիցներ և NASAMS հակաօդային համակարգեր։ Նա նաև հրաժարվել է որոշման որևէ պատճառաբանությունից՝ վկայակոչելով տվյալների գաղտնիությունը։
Շվեյցարիան ավելի վաղ, անդրադառնալով իր չեզոքությանը, հրաժարվել էր զենք մատակարարել Ուկրաինային և ցանկացած ռազմական օգնություն ցուցաբերել։ Բայց եթե Շվեյցարիան դա բացատրում է իր չեզոք կարգավիճակով, ապա Լիտվան, որ մինչ այս ամեն մի մանրուքով անգամ Կիեւի կողքին էր, կրկնենք, անգամ բացատրություն տալ հարկ չի համարել:
Չնայած ինչու բացատրի, երբ ամեն ինչ հասկանալի է: Լիտվական բանակն անգամ սեփական «սատկած կատու» չունի, էլ ուր մնաց` ժամանակակից հաուբիցներ եւ ՀՕՊ համակարգ: Եղածը ամբողջովին ԱՄՆ-ինն է, եւ միայն Վաշինգտոնը կարող է որոշել, թե Լիտվան ում ինչ կտա կամ չի տա: Ոը հիմա, հասկանալի է, հրահանգը եկել է չտալու տեսքով, որ Զելենսկին սկսի հասկանալ, թե ԱՄՆ-ի` ռուսների հետ բանակցությունների հետ կապված ասածները չանելու հետեւանքները որոնք կլինեն:
Մնում է միայն սպասել, թե էլ ովքե՞ր նման դիրքորոշում կունենան Ուկրաինայի հարցում։