• 23/11/2022

Լավ հիմքեր են ստեղծված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա փոխզիջումների համար․ Պուտին (Տեսանյութ)

Լավ հիմքեր են ստեղծված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ապագա փոխզիջումների համար․ Պուտին (Տեսանյութ)

Դրական ենք գնահատում Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթաժողովը։ Այս մասին նոյեմբերի 23-ին Երեւանում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա գնահատմամբ, այս գագաթաժողովի արդյունքները, ներառյալ համատեղ հայտարարությունը, լավ հիմք են ստեղծել ապագա փոխզիջումների համար։

Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ դա թույլ կտա Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման հասնել։

Նա հավելել է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը ուշադրություն է պահանջում։ Պուտինը նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին ՀԱՊԿ-ում նախագահելու համար։

Բուն կազմակերպության գործունեության մասին ՌԴ նախագահը նաւե նշել է. «Իհարկե, մենք տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլև խնդիրներ։ Այս մասին այսօր խոսեցին գործընկերները, այսօր առանց տեսախցիկների կխոսենք, այս մասին ավելի մանրամասն կխոսենք։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է գործնական արդյունքների, օգնում է պաշտպանել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը։ Առանձին տեղեկատվություն կհաղորդեմ ձեզ, հարգելի գործընկերներ, Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված իրավիճակի մասին»։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…