- 27/11/2022
Ռուսական զորքերը հարձակվում են առաջնագծի ողջ երկայնքով. Ուկրաինայի ԳՇ (Քարտեզ)
Ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացնում Դոնբասում և գնդակոծում Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը գրեթե ողջ առաջնագծի երկայնքով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում` մանրամասնելով.
«Ռուսական զորքերը կենտրոնացնում են իրենց ուժերը Ուկրաինայի Զինված ուժերի գործողությունները զսպելու վրա, ինժեներական տեխնիկա են իրականացնում պաշտպանական գծերի և դիրքերի համար և շարունակում են հարձակողական գործողությունները որոշակի հատվածներում»,- ասվում է Ուկրաինայի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։
Նշվում է նաեւ, որ ռուսական բանակը զորքերի լրացուցիչ համալրում է իրականացնում անձնակազմով, զենքով, զինամթերքով, սարքավորումներով և վառելիքով ու քսանյութերով, ինչպես նաև շարունակում է զորքերի վերախմբավորումը՝ Լիմանսկի, Ավդեևսկի և Նովոպավլովսկի ուղղություններում ստորաբաժանումներն ուժեղացնելու համար։