- 30/11/2022
«Ուկրաինայի արկերի պաշարները սպառվում են». ամերիկացի աշխարհաքաղաքական փորձագետ (Տեսանյութ)
«Ուկրաինայի արկերի պաշարները սպառվում են»: Այս մասին հայտնել է ամերիկացի աշխարհաքաղաքական փորձագետ Դմիտրի Ալպերովիչը՝ միաժամանակ հատնելով, որ ԱՄՆ-ն այլևս չի կարողանա արկեր մատակարարել Ուկրաինային։
Փորձագետը կարծում է, որ Ուկրաինային անհրաժեշտ քանակությամբ զինամթերքով ապահովելու համար անհրաժեշտ է ավելացնել արտադրությունը, կառուցել նոր գործարաններ։
«Իրականությունն այն է, որ Ռուսաստանի և Չինաստանի նման մերձավոր մրցակիցների հետ պատերազմները կարող են երկար տևել։ Իսկ եթե, Աստված մի արասցե, Թայվանի շուրջ հակամարտություն լինի, մեզ մոտ ամեն ինչ շատ-շատ արագ կավարտվի»,- բացատրում է փորձագետը։