Ռուսաստանը զորքեր է կենտրոնացնում Բելառուսում, որ փորձի գրավել Լվովը, Լուցկը և Կիևը. Նովայա գազետա»
Ռուսաստանը զորքեր է կենտրոնացնում Բելառուսում, որպեսզի շուտով փորձի գրավել Լվովը, Լուցկը և Կիևը: Այս մասին գրել է «Նովայա գազետա»-ն։
Հաղորդվում է, որ մինչև դեկտեմբերի կեսերը Ռուսաստանի Դաշնությունը մոբիլիզացված մոտ 300.000 ռուսների կտեղափոխի Բելառուս և կփորձի հարվածել Լուցկին և Լվովին՝ արևմտյան զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով։
Միաժամանակ երկրորդ հարվածն է պատրաստվում Կիևի ուղղությամբ, դրան զուգահեռ Բախմուտով բեկում է նախատեսվում դեպի Սլավյանսկ և Կրամատորսկ։