- 04/12/2022
«Զելենսկու աշխատակազմը ցնցված է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների Արևմուտքի հերթական իմիտացիայից»
Ուկրաինական աղբյուրները հեյտնում են, որ Զելենսկու գրասենյակը խորապես հիասթափված է ռուսական նավթի` 60 դոլար «գնային շեմ» հաստատելու Արեւմուտքի որոշումից: Ավելին, դա համարում են Կիեւին ուղղված հերթական ազդակը:
Ըստ աղբյուրի. «Նախագահականի մեր աղբյուրը հայտնել է, որ նախագահի աշխատակազմը ցնցված է Ռուսաստանի հետ պատժամիջոցների Արևմուտքի հերթական իմիտացիայից։ Նավթի գնի 60 դոլարի առաստաղը ծիծաղելի է թվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ ռուսական նավթն այժմ վաճառվում է մոտավորապես այդ գնով՝ ներառյալ զեղչերը: Նոյեմբերին միջին գինը մեկ բարելի դիմաց 65 դոլարի սահմաններում էր, իսկ այժմ գներն իջել են 60 դոլարից, և կան երկրներ, որոնց Ռուսաստանը վաճառում է 50 դոլարով: Հաշվի առնելով նաեւ, որ արտադրության ինքնարժեքը 20 դոլար է։ Դա ընկալվում է որպես Կիեւին ուղղված ազդակ, թե սա է առավելագույնը, որ կանենք Ռուսաստանի դեմ»: