• 04/12/2022

Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ

Բաշար Ասադը հրաժարվել է հանդիպել Էրդողանի հետ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Դամասկոսն այդ քայլը բացատրել է այսլես.

Դա այս ռեժիմի իմիջի բարելավմանն ուղղված քարոզչություն է: Նույն ռեժիմը, որը խախտեց բոլոր պարտավորությունները՝ կապված Սիրիայի և Թուրքիայի երկու ժողովուրդների բարիդրացիության և ամուր հարաբերությունների հետ և վարեց ոչ բարոյական, այլ թշնամական քաղաքականություն Սիրիայի և նրա ժողովրդի նկատմամբ, որը գտնվում էր պատերազմական հանցագործությունների մակարդակում։