- 04/12/2022
ԱՄՆ-ը կարող է կտրուկ կրճատել Ուկրաինայի ֆինանսավորումը
ԱՄՆ-ը կարող է կտրուկ կրճատել Ուկրաինայի ֆինանսավորումը. Այս մասին հայտնում է Politico-ն։
Վաշինգտոնը ցանկանում է ընդունել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին դրույթ։ Այս առումով Կիեւին օգնությունը կարող է զգալիորեն կրճատվել, եթե ԱՄՆ իշխանությունները, ամբողջական ռազմական բյուջեի փոխարեն, բանաձեւ ընդունեն մեկ տարով ֆինանսավորելու մասին։
«Եթե Կոնգրեսը որոշի ժամանակավոր ֆինանսավորման մասին, ապա դա կարող է գարնանը դադարեցնել ռազմական օգնությունը Ուկրաինային: Բացի այդ, կարող է հետաձգվել մի քանի առանցքային համակարգերի արդյունաբերական բազայի արդիականացումը, ներառյալ Abrams տանկը և M777 քարշակային հաուբիցը (որը ԱՄՆ-ը տեղափոխում է Ուկրաինա), հայտնում է Politico-ն։