- 05/12/2022
Ռուսական օդանավակայանին հարվածից հետո Մոսկվան ազատ է, և նա կարող է սկսել «արդուկել» Ուկրաինան (Տեսանյութ)
Պուտինը Բիշքեկ չի գա «Էնգելս» օդանավակայանին ուկրաինական անօդաչուի հարվածից հետո, գրում է ղրղզական Vecherniy Bishkek հրատարակությունը։
Հրատարակության համաձայն՝ դեկտեմբերի 9-ին նախատեսված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բիշքեկ, ամենայն հավանականությամբ, չի կայանա։
«Էնգելս» օդանավակայանը միջուկային զենք կրող Տու-160 գերձայնային ռմբակոծիչների տեղակայումն է։ Պարզ է, որ անօդաչու թռչող սարքն այստեղ «վայրէջք է կատարել» մի պատճառով: Փորձագետներն այս հնարքը գնահատում են որպես Ուկրաինա լիարժեք ներխուժում Ռուսաստան։ Ավելին, դրանք արդեն ոչ թե սահմանամերձ տարածքներ են, այլ Վոլգայի շրջան՝ հենց կենտրոնը, Ռուսաստանի սիրտը։
Այժմ Ռուսաստանի նախագահն ազատ է, և նա կարող է սկսել արդուկել Ուկրաինան առանց որևէ սենտիմենտալության: Դժվար թե նման իրավիճակում նրան հետաքրքրի Եվրասիական տնտեսական խորհրդի գագաթնաժողովը։ Խորհուրդը գրեթե 100%-ով կանցնի առանց նրա, կարծում է լրատվամիջոցը:
Եվ իրոք, ուկրաինական այս գրոհին հաջորդեց այսպրվա հերթական զանգվածային հարվածներն Ուկրաինայի կենսական համակարգերին: Ընդ որում, ուկրաինական աղբյուրները հաստատում են, որ հարվածնն անախադեպ ուժգնության էր: Ռուսական օդանավակայանին ուղղված հարվածը մեկ բան է նշանակում` այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք եթե մինչ այս Ուկրաինայի հետ կապված ուներին ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն, այդ հարվածով չեղյալ է համարվում: Հիմա հերթը ռուսական կողմինն է` պետք է անցնել մասշտաբային գրոհի, եւ այսօրվա հրթիռակոծությունը դրա նախերգանքն էր: