• 06/12/2022

Ուկրաինայից հետո ԱՄՆ-ին պետք է ջախջախել. Չինաստան

Ուկրաինայից հետո ԱՄՆ-ին պետք է ջախջախել. Չինաստան

Վաշինգտոնի միջամտությունն ուկրաինական հակամարտությանը և դրանից առավելագույն օգուտ քաղելու ԱՄՆ-ի ցանկությունը ցույց տվեցին ամերիկյան հեգեմոնիան ջախջախելու անհրաժեշտությունը, գրում է Չինաստանի իշխանական համակարգին մոտ կանգնած «Global Times»-ի չինական հրատարակությունը։

«Ուկրաինայի հակամարտությունում Վաշինգտոնը մշտապես կոչ է անում Եվրոպային ընդդիմանալ Ռուսաստանին, իսկ մյուս կողմից հրահրում է կատաղի մրցակցություն՝ ուղղված եվրոպական տնտեսության վատթարացմանը։ Արդյունքում, ԱՄՆ-ի վստահությունը իր դաշնակիցների և միջազգային հանրության կողմից շարունակում է անկում ապրել, ինչպես նաև նրա հեգեմոնիան, որը քողարկվում է, որպես ինչ-որ անորոշ կանոնների վրա հիմնված «միջազգային կարգեր»»,- նշում է թերթը։

Հոդվածում նշվում է, որ իսկական միջազգային կարգը պետք է հետապնդի ընդհանուր ապագա ունեցող մարդկային համայնք կառուցելու նպատակը, այլ ոչ թե հիմնված լինի Վաշինգտոնին ենթակայության վրա։

«Եթե գալիք տասնամյակը պետք է որոշիչ լինի ինչ-որ բանի համար, ապա այն պետք է ասոցացվի Վաշինգտոնի դաժան հեգեմոնիայի պարտության և իրական համաշխարհային հավասարության և արդարության հաստատման հետ»,- նշում է լրատվամիջոցը:

Արևմտյան երկրները բախվում են էներգակիրների գների աճին և ընդհանուր գնաճի` Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման և ռուսական վառելիքից հրաժարվելու քաղաքականության պատճառով:

Վառելիքի, առաջին հերթին՝ գազի գնի բարձրացման ֆոնին Եվրոպայում արդյունաբերությունը հիմնականում կորցրել է իր մրցակցային առավելությունները։ Նաև ԱՄՆ-ը և ԵՄ երկրները բախվում են ռեկորդային գնաճի տասնամյակների կտրվածքով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է, որ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով՝ Արեւմուտքի գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է, եզրափակել է հեղինակը։