Արցախի հարցը վերջնականապես միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի թեմա դարձավ

Արցախի հարցը վերջնականապես միայն Ռուսաստանի եւ Ադրբեջանի թեմա դարձավ

Նա­խօ­րե­ին Մոսկ­վա­յում կա­յա­ցած Լավ­րով-Բայ­րա­մով բա­նակ­ցու­թյու­ննե­րը մի շարք պարզ ազ­դակ­ներ հղե­ցին: Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ո­րը նա­եւ Հա­յաս­տա­նի հա­մար ա­մե­նատ­խուր փաստն է, որ հենց նրանք, այն է՝ Մոսկ­վան եւ Բա­քուն են զբաղ­վում Ար­ցա­խի հար­ցով, եւ այդ­տեղ այ­լեւս Հա­յաս­տան գո­յու­թյուն չու­նի:

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱ­ՆԱ­ՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽԻՑ

Աս­վա­ծի ա­պա­ցույցն է այն հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը Լավ­րովն ա­րեց մինչ Բայ­րա­մո­վի հետ հան­դի­պե­լը եւ կրկնեց այդ հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած ա­սու­լի­սում: Հի­շեց­նենք, ըստ Լավ­րո­վի, Նի­կո­լը, Ա­լի­ե­ւի հետ մի­ա­սին Սո­չի­ում Պու­տի­նին ներ­կա­յաց­րել են Պրա­հա­յում ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն այն մա­սին, թե հա­մա­ձայն են, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ գոր­ծի 1991թ.-ի Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­ման­ված սահ­մա­նը: Ընդ ո­րում, դա ան­հեր­քե­լի է: Բանն այն է, որ Սո­չի­ի վեր­ջին հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում ներ­կա­յաց­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մեջ հենց այդ­պես էլ աս­վում է՝ «Պայ­մա­նա­վոր­վե­ցինք… քննար­կել եւ լու­ծել բո­լոր խնդրա­հա­րույց հար­ցե­րը բա­ցա­ռա­պես ինք­նիշ­խա­նու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ սահ­ման­նե­րի ան­ձեռնմ­խե­լի­ու­թյան փո­խա­դարձ ճա­նաչ­ման հի­ման վրա՝ հա­մա­ձայն ՄԱԿ-ի կա­նո­նադ­րու­թյան եւ 1991թ. Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի»: Իսկ այն, որ Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գիր աս­վա­ծը ոչ թե Մոսկ­վան է օ­րա­կարգ բե­րել, այլ Նի­կոլն ու Ա­լի­ե­ւը՝ Պրա­հա­յում, անժխ­տե­լի փաստ է: Ու Լավ­րովն էլ մատ­նան­շում է՝ ե­թե Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գիր, ա­պա այդ պա­հին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մար­զը մի­ջազ­գայ­նո­րեն ըն­դուն­ված էր՝ որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րածք:

Ի­հար­կե, այս­տեղ վի­ճե­լու բան կա: Թե­կու­զեւ այն տե­սան­կյու­նից, որ Ալ­մա-Աթա­յի հռչա­կա­գիրն ըն­դուն­վել է 1991թ. դեկ­տեմ­բե­րի 21-ին, մինչ­դեռ դրա­նից ա­ռաջ՝ դեկ­տեմ­բե­րի 10-ին Ար­ցախն ան­կա­խու­թյան հան­րաք­վե է անց­կաց­րել: Էլ չա­սած, որ դրա­նից ա­ռաջ էլ կար Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի վե­րա­մի­ա­վոր­ման մա­սին Հա­յաս­տա­նի եւ ԼՂԻՄ-ի հա­մա­տեղ ո­րո­­շու­մը, ո­րը, ի դեպ, դրված է ՀՀ Ան­կա­խու­թյան հռչա­կագ­րի հիմ­քում: Սա­կայն այս­տեղ ամ­բողջ հարցն այն է, որ պետք է մեկն այդ վեճն ա­ռաջ տա­նի: Նի­կո­լը, ըն­դու­նե­լով Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րով սահ­ման­նե­րը հաս­տա­տե­լու տես­լա­կա­նը, պարզ ցույց տվեց, որ Հա­յաս­տա­նը, քա­նի դեռ ինքն այս­տեղ պաշ­տո­նա­վա­րում է, նման վեճ ա­ռաջ չի տա­նի: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ նրա այն պաշ­տո­նա­կան կուր­սը, թե զբաղ­վե­լու են մի­այն Ար­ցա­խի բնակ­չու­թյան անվ­տան­գու­թյան հար­ցե­րով: Ու երբ Ադր­բե­ջա­նը, այդ թվում՝ Բայ­րա­մո­վը, Լավ­րո­վի հետ այս հան­դիպ­ման ժա­մա­նակ պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում է, որ ար­ցախ­ցի­նե­րը կու­նե­նան այն նույն ի­րա­վունք­նե­րը, ինչ Ադր­բե­ջա­նի մյուս քա­ղա­քա­ցի­նե­րը, ա­պա ան­գամ այդ անվ­տան­գա­յին խնդրի շուրջ Նի­կո­լը մա­նեւ­րե­լու զրո հնա­րա­վո­րու­թյուն ու­նի, ա­ռա­վել եւս, որ նման ո­րե­ւէ ցան­կու­թյուն տե­սա­նե­լի չէ:

Կլի­նի՞ Հա­յաս­տա­նում նոր իշ­խա­նու­թյուն, կու­նե­նանք այլ պատ­կեր: Ի վեր­ջո, այդ Պրա­հա­յի հա­մա­ձայ­նու­թյուն կոչ­վա­ծը, ա­սենք նա­եւ մյուս բո­լոր ե­ռա­կողմ պայ­ման­ա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը Նի­կո­լի անձ­նա­կան ո­րո­շում­ներն են, չու­նեն միջ­պե­տա­կան պայ­մա­նագ­րի ուժ: Ա­վե­լին, ան­գամ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» աս­վա­ծը, լի­նի դրա ռու­սա­կան, թե՝ ա­րեւմ­տյան տար­բե­րա­կը, նո­րից Նի­կո­լի մի­անձ­նյա ո­րո­շումն է, եւ Հա­յաս­տա­նը չու­նի ո­րե­ւէ պար­տադ­րանք: Լավ, ա­սենք ա­ռա­ջին ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նից, ո­րով հաս­տատ­վել է զի­նա­դա­դար, հետ քաշ­վել Հա­յաս­տա­նը չի կա­րող: Բայց չէ՞ որ այդ ա­ռանց­քա­յին փաս­տա­թուղ­թը, ո­րի հիմ­քի վրա էլ կա­ռուց­վել է մնա­ցած գոր­ծըն­թա­ցը, չի են­թադ­րում ո­րե­ւէ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», այն­տեղ չկա նման դրույթ: Թե ին­չու Ա­լի­ե­ւին հե­տո դա պետք ե­կավ, կա­րե­լի է հաս­կա­նալ. «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիրն» է, որ նրա հա­մար ա­պա­հո­վում է ե­րաշ­խա­վոր­ված հան­գու­ցա­լու­ծում: Մի բան, որ ԼՏՊ-ն չա­րեց 1994թ.-ին, դրա փո­խա­րեն, ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րով բա­վա­րար­վե­լով զի­նա­դա­դա­րի պայ­մա­նագ­րով, որն էլ հասց­րեց ներ­կա վի­ճա­կին: Այ, թե ին­չու Նի­կո­լը վա­զեց «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հե­տե­ւից՝ տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյան գե­ղե­ցիկ կո­չե­րով, մնում է «անհաս­կա­նա­լի»: Չնա­յած, ե­թե հա­սավ վեր­ջին հա­րյու­րից ա­վել տա­րի­նե­րին Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճանա­չող Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին ղե­կա­վա­րի խայ­տա­ռակ եւ վտան­գա­վոր կար­գա­վի­ճա­կին, նշա­նա­կում է, որ այդ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» հե­տե­ւից վա­զե­լու ա­ռա­վել քան լուրջ դրդա­պատ­ճառ­ներ ու­ներ: Ինչ­պի­սի՞ք, ժա­մա­նակն ա­մեն ինչ իր տե­ղը կբե­րի:

Ար­ցախն ին­քը, հաս­կա­նա­լի է, կար­գա­վի­ճա­կի, նա­եւ՝ Ալ­մա-Աթա­յի հռչա­կագ­րի եւ ան­կա­խու­թյան հան­րաք­վե­ի ժա­մա­նա­կագ­րու­թյան վեճ ինք­նու­րույն ա­ռաջ տա­նե­լու ո­րե­ւէ ռե­ալ շանս չու­նի:

Ար­դյուն­քում, կրկնենք, պա­տա­հա­կան չէ Լավ­րով-Բայ­րա­մով հան­դիպ­ման տպա­վո­րու­թյու­նը, թե հենց Մոսկ­վան եւ Բա­քուն են զբաղ­վում Ար­ցա­խի հար­ցով:

ԻՆՉ ԿԱ­ՐՈՂ ԵՆ ՊԱՅ­ՄԱ­ՆԱ­ՎՈՐ­ՎԵԼ ՄՈՍԿ­ՎԱՆ ԵՎ ԲԱ­ՔՈՒՆ

Այս­պի­սով, Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հետ կապ­ված վեճ կա­րող է ա­ռաջ տա­նել Մոսկ­վան: Կցան­կա­նա՞, դա է պետք հաս­կա­նալ:

Նախ հի­շենք՝ ի՞նչ է պետք Մոսկ­վա­յին հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ար­ցա­խյան հար­թա­կում, ո­րո՞նք են «կար­միր գծե­րը»: Հա­յաս­տան-Ադրբե­ջան ուղ­ղու­թյամբ ա­մեն բան հստակ է դեռ ԽՍՀՄ-ի ստեղծ­ման փու­լից սկսած: Այն է՝ Սյու­նի­քը պետք է լի­նի Հա­յաս­տա­նի կազ­մում՝ թույլ չտա­լու հա­մար Թուր­քի­ա-Ադրբե­ջան-Կենտ­րո­նա­կան Ա­սի­ա թյուր­քա­կան չընդ­հատ­վող ա­ռանց­քի ստեղ­ծու­մը: Եվ այն, որ Ան­կա­րա­յի եւ Բաք­վի եր­կու բա­ռից մե­կը հի­մա էլ Զան­գե­զուրն է, գա­լիս է հու­շե­լու, որ այս պա­հին էլ նշված սկզբուն­քը Մոսկ­վա­յի հա­մար ոչ թե նույ­նիսկ «կար­միր գիծ», այլ կեն­սա­կան խնդիր է: Ա­սենք, նա­եւ Ի­րա­նի հա­մար:

Մոսկ­վա­յի հա­մար «կար­միր գիծ» է նա­եւ Ար­ցա­խի հայ­կա­կան լի­նե­լը, ան­կախ քա­ղա­քա­կան պատ­կա­նե­լի­ու­թյու­նից: Թե ին­չու, դժվար չէ հաս­կա­նալ: Եվ պա­տա­հա­կան չէր, որ ան­գամ ԽՍՀՄ-ի օ­րոք, երբ Ադր­բե­ջա­նը կա­րո­ղա­ցավ հա­յա­թա­փել Նա­խի­ջե­ւա­նը, Ար­ցա­խում հայ­կա­կան գե­րակշ­ռող մե­ծա­մաս­նու­թյու­նը մնաց: Մոսկ­վան դա թույլ չտվեց ան­գամ իր հա­մար ա­մե­նա­ծանր 1990-ական­նե­րի սկզբնե­րին, ինչ­քան էլ որ հպար­տա­նանք Ար­ցա­խյան ա­ռա­ջին պա­տե­րազ­մի հաղ­թա­նա­կով: Վեր­ջա­պես, Մոսկ­վան դա թույլ չտվեց նա­եւ 2020թ.-ին, երբ Ստե­փա­նա­կեր­տի գրա­վումն ու Ար­ցա­խի լի­ա­կա­տար հա­յա­թա­փումն օ­րե­րի խնդիր էր: Ու ա­սել, թե այդ «կարմիր գի­ծը» կփոխ­վի, երբ Նի­կոլն ալ­մա­ա­թա­նե­րով է խո­սում, մի­ամ­տու­թյուն կլի­ներ

Այս­պի­սով, այդ եր­կու «կար­միր գի­ծը» հաշ­վի առ­նե­լով, ու­նենք այս պատ­կե­րը: Նի­կոլն ինք­նա­կամ դուրս ե­կավ խա­ղից, եւ հի­մա, քա­նի դեռ Հա­յաս­տա­նում այս գոր­ծող իշ­խա­նու­թյուն­ներն են, Ար­ցա­խի հար­ցով ա­ռա­ջին պլա­նում մնում են եր­կու խա­ղա­ցող՝ Մոսկ­վան եւ Բա­քուն: Կրկնենք, Մոսկ­վա­յին պետք է Ար­ցա­խի հայ­կա­կան մնալն ու իր վե­րահս­կո­ղու­թյու­նը, իսկ Ադր­բե­ջա­նին՝ Ար­ցախն ի­րե­նով ա­նելը, ա­պա­գա­յում խնդիր­ներ չու­նե­նա­լու հա­մար այն հա­յա­թա­փե­լը եւ ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան ձա­խո­ղու­մը:

Այս ի­րա­վի­ճա­կում կա եր­կու հնա­րա­վոր զար­գա­ցում: Ա­ռա­ջին, Բա­քուն կա­րող է փոր­ձել իր ու­զա­ծին հաս­նել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով: Այդ թվում, դաշ­նակ­ցի օգ­նու­թյամբ: Սա­կայն մի կող­մից դաշ­նա­կի­ցը՝ Թուր­քի­ան, այս պա­հին Մոսկ­վա­յի հետ կապ­ված լուրջ ծրագ­րեր ու­նի, պատ­րաստ­վում է դառ­նալ Եվ­րո­պա գա­զա­մա­տա­կա­րար­ման հիմ­նա­կան ա­ռա­քի­չը եւ դրա­նով՝ աշ­խար­հի խո­շո­րա­գույն գա­զա­յին հա­բը: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան եւ ռազ­մա­վա­րա­կան տե­սան­կյու­նից դա Ան­կա­րա­յի հա­մար խո­շո­րա­գույն հե­ռան­կար է, եւ ա­մե­նա­ան­ցան­կա­լին այս պա­հին կլի­ներ ռուս­նե­րի հետ բախ­ման գնա­լը: Ադր­բե­ջա­նը կա­րող է նա­եւ հույս դնել Իս­րա­յե­լի, նրա մի­ջո­ցով՝ ԱՄՆ-ի վրա: Սա­կայն Ա­մե­րի­կան հե­ռու է, Ռու­սաս­տա­նը՝ կող­քիդ, ռիս­կը շատ մեծ է:

Այս­պի­սով, Բաք­վի հա­մար մնում է Մոսկ­վա­յի բա­նակ­ցա­յին տար­բե­րա­կը, որ­տեղ պետք է հաշ­վի առ­նի ռու­սա­կան «կար­միր գի­ծը»: Այս դեպ­քում կոմպ­րո­մի­սա­յին ա­մե­նա­ռե­ալ տար­բե­րա­կը կա­րող է դառ­նալ Մոսկ­վա­յի փոխ­զիջ­մամբ՝ Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում ճա­նաչ­ման վե­րա­հաս­տա­տու­մը, Ադր­բե­ջա­նի փոխ­զիջ­մամբ՝ Ար­ցա­խին մո­տա­վո­րա­պես ԼՂԻՄ-ի կար­գի կար­գա­վի­ճակ տա­լը, եւ, որ­պես մի­ջան­կյալ փու­լում «վե­րաին­տեգր­ման» ան­վան տակ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն Ար­ցա­խում: Եվ ե­թե այդ մի­ջան­կյալ փուլ աս­վա­ծը լի­նի ան­ժամ­կետ, ա­պա նման կոմպ­րո­միս կա­րող է լի­նել: Զո­ւգա­հե­ռա­բար, նա­եւ հայ-ադրբե­ջա­նա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ստո­րագր­մամբ, կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­մամբ եւ այլն:

Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք հնչեց­րին Լավ­րովն ու Բայ­րա­մո­վը հա­մա­տեղ ա­սու­լի­սում, կար­ծես թե հենց այս կար­գի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մա­սին են ակ­նար­կում: Նախ, Բայ­րա­մո­վը սկսեց խո­սել «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» նոր տար­բե­րա­կից, ո­րը, ըստ նրա, ներ­կա­յաց­վել է Հա­յաս­տա­նին, այն դեպ­քում, երբ նախ­կի­նում մի­ան­գա­մայն կոշտ պա­հանջ էր՝ մեր 5 կե­տե­րը ե­թե չըն­դու­նեք, պա­տե­րազմ կլի­նի: Իսկ դա ակ­նարկ է Պրա­հա­յին հա­ջոր­դած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում ո­րո­շա­կի նյո­ւան­սա­յին փոփո­խու­թյու­նն­երի մա­սին: Հա­ջոր­դը, նրա խոս­քում ընդգծ­ված էր «Հյու­սիս-Հա­րավ» կո­մու­նի­կա­ցի­ոն մե­գած­րագ­րի տես­լա­կա­նը, այդ թվում՝ Ի­րան-Նա­խի­ջե­ւան-Հա­յաս­տան եր­կա­թու­ղու օգ­տա­գործ­մամբ, եւ այս ան­գամ խոսք ան­գամ չե­ղավ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քից»:

Բայց ա­մեն դեպ­քում, չմո­ռա­նանք, որ ե­թե այս պա­հին ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ կա եր­կու հիմ­նա­կան խա­ղա­ցող՝ Ռու­սաս­տա­նը եւ Բա­քուն, սա­կայն կան նա­եւ մի շարք ոչ ուղ­ղա­կի­նե­րը, այդ թվում՝ ԱՄՆ-ն շա­րու­նա­կում է ինչ-որ ծրագ­րեր մտմտալ: Չնա­յած, Բայ­րա­մո­վը խո­սեց նա­եւ մին­չեւ տա­րե­վերջ սպաս­վող Ա­լի­ե­ւի ու Նի­կո­լի հան­դիպ­ման մա­սին, այն մե­կի փո­խա­րեն, ո­րը չկա­յա­ցավ Բրյու­սե­լում: Որ­տե՞ղ կլի­նի այդ հան­դի­պու­մը, դա ար­դեն վերջ­նա­կան պատ­կե­րա­ցում­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն կտա:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ