• 08/12/2022

Կլիչկոն կիևցիներին զգուշացրել է «ապոկալիպսիսի» մոտենալու մասին

Կլիչկոն կիևցիներին զգուշացրել է «ապոկալիպսիսի» մոտենալու մասին

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նախազգուշացրել է այս ձմռանը Ուկրաինայի մայրաքաղաքի համար «ապոկալիպտիկ» սցենարի մասին, եթե ռուսական հարվածները շարունակվեն ենթակառուցվածքներին: Այս մասին նա հայտարարել է Reuters-ին տված հարցազրույցում։

Կլիչկոյի խոսքով՝ Կիևի բնակիչներին այժմ տարհանման կարիք չկա, սակայն նրանք պետք է պատրաստ լինեն նման սցենարի։

Քաղաքապետի խեսքով, որ Կիևում ջեռուցման կետերում բավարար տեղեր չկան։ «Այս պահին մենք պատրաստել ենք մոտ 500 ինքնավար ջեռուցման բլոկ, սակայն 3 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի համար 500 միավորը ոչինչ է»,- ասել է Կլիչկոն։