- 08/12/2022
Ռուսական բանակը ակտիվորեն գրոհում է Դոնբասում. Ուկրաինայի ԳՇ
Ռուսական բանակը ակտիվորեն հարձակվում է Դոնբասում:
Ռուսաստանը առաջ է շարժվում Ավդեևկա և Արտեմով ուղղություններով։ Նովոպավլովսկի ուղղությամբ ՌԴ ԶՈւ-ն իրականացնում է պաշտպանական գործողություններ։
Ուկրաինայի Զինված ուժերի դիրքերում՝ Արտյոմովսկի և Լիմանի ուղղություններով, ռուսական բանակը զանգվածային կրակ է հասցնում տանկերից, հրետանուց և ականանետերից։
Սվատովոյի մարզում և մերձակա շրջաններում ՌԴ ԶՈւ-ն անցնում է հակահարձակման, ասել է Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբի ներկայացուցիչ Սերգեյ Չերևատին։
Զապորոժիեի, Խերսոնի և Կուպյանսկի ուղղություններով Ռուսաստանը պաշտպանական միջոցառումներ է իրականացնում։
Անցած օրվա ընթացքում ՌԴ ԶՈւ-երը հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածել են Ժիտոմիրի և Զապորոժիեի շրջանների օբյեկտներին։
Հակառակորդի հրթիռային հարվածների սպառնալիքը էներգահամակարգի օբյեկտների և կարևոր ենթակառուցվածքների վրա ողջ Ուկրաինայում պահպանվում է։