- 08/12/2022
Ռուսաստանի օդանավակայանների վրա հարձակումներն ապացուցում են, որ ՆԱՏՕ-ն «պատերազմ է ուզում». WSW
ՆԱՏՕ-ի դաշինքը պատերազմ է ուզում: Այս մասին հաղորդվում է Չորրորդ ինտերնացիոնալի միջազգային կոմիտեի (World Socialist Website) կայքում։
«Հույսը, որ «բանականությունը կհաղթի», և որ [Ռուսաստանի և Ուկրաինայի] հակամարտությունը շուտով կավարտվի բանակցությունների միջոցով, քաղաքականապես կաթվածահար և վտանգավոր մոլորություն է։ ՆԱՏՕ-ն խաղաղություն չի ցանկանում: Այն պատերազմ է ուզում»,- գրում են Համաշխարհային սոցիալիստական վեբ կայքի հեղինակները։
Նրանց խոսքով՝ ուկրաինական հարձակումներն իբր համակարգում է ամերիկյան կողմը։ Նաև պնդում են, որ ԱՄՆ-ն արդեն «հատել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ նաև իր կարմիր գծերը»։