- 10/12/2022
Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտավախություն ունի, որ Ուկրաինայում մարտերը կարող են դուրս գալ վերահսկողությունից։
Այս մասին նա հայտարարել է NRK-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով, այս սցենարով պատերազմը կարող է տարածվել եվրոպական այլ երկրներում և վերածվել պատերազմի Ռուսաստանի և Դաշինքի միջև։
«Ես վախենում եմ, որ Ուկրաինայում պատերազմը դուրս կգա վերահսկողությունից և կվերածվի մեծ պատերազմի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև։ Բայց ես վստահ եմ, որ մենք սրանից կխուսափենք»,- ասաց Դաշինքի գլխավոր քարտուղարը՝ չմանրամասնելով, թե ինչու է վստահ դրանում։
Ստոլտենբերգի խոսքով՝ «կասկած չկա, որ լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է»։
Նա նաև ընդգծել է հակամարտությունից խուսափելու կարևորությունը, որը կներգրավի ավելի շատ եվրոպական երկրներ: