- 10/12/2022
Ուկրաինայի հրամանատարությունը հայտնել է Օդեսայի մարզում «զգալի ավերածությունների» մասին
Անցած գիշեր «Շահիդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օդեսայի շրջանի էներգետիկ օբյեկտներին։
Ուկրաինայի «Հարավ» զինված ուժերի հրամանատարությունը պնդում է, որ անօդաչու թռչող սարքերի մեծ մասը խոցվել է, սակայն նրանք ընդունում են, որ տարածաշրջանում «զգալի ավերածություններ» են գրանցվել։
«Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման պատճառով ամբողջ տարածաշրջանում էլեկտրականություն չկա», – հաստատել է տեղեկատվությունը շրջանի նահանգապետ Մաքսիմ Մարչենկոն։