• 10/12/2022

Մոսկվան սկսել է պատրաստվել բոլորովին այլ բնույթի պատերազմի

Մոսկվան սկսել է պատրաստվել բոլորովին այլ բնույթի պատերազմի

Ըստ մի շարք ռազմական փորձագետների գնահատման, Պենտագոնն Ուկրաինայի «կանաչ լույս» է տվել` Ռուսաստանի Դաշնության տարածքում հարվածների համար։ Պաշտոնապես, դա այս տեսքն ունի` դե ձեր որոշելիքն է, ուզում եք, կարող եք հարվածել:

Уվ ահա, փորձագետները, ելնելով դրանից, այն գրեթե միանշանակ եզրակացությանն են եկել, որ դա Մոսկվան գնահատել է, որպես մինչ այս ամերիկացիների հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների դադարեցում, այդ թվում` «Սալիվանի ծրագիր» ասվածի հետ կապված:

Ըստ այդմ, աղբյուրները տեղեկացնում են, որ Մոսկվան սկսել է պատրաստվել բոլորովին այլ բնույթի պատերազմի: Ըստ այդմ.

Ռուսաստանի իշխանությունները սկսել են ստուգել բորոլ ռմբակոծիչները, որոնք կարող են ծանր ավիառումբեր կիրառել` 500 կիլոգրամանոց եւ ավել:

Նաեւ հանձնարարված է ​​վերանորոգել և մաքրել ռմապաստարանները ողջ երկրում։ Սա այն դեպքի համար, եթե Ուկրաինային նոր եւ մասշտաբային հարվածների դեպքում ընդհանուր իրավիճակը սրվի եւ ամերիկացիների հետ ուղիղ բախման տարբերակ առաջանա: