• 13/12/2022

Ուկրաինայի վերաբերյալ Մերկելի խոստովանությունը ցույց տվեց Ռուսաստանի նկատմամբ իրական վերաբերմունքը. Global Times

Ուկրաինայի վերաբերյալ Մերկելի խոստովանությունը ցույց տվեց Ռուսաստանի նկատմամբ իրական վերաբերմունքը. Global Times

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը մինսկյան պայմանավորվածությունների մասին ցույց տվեց հավաքական Արևմուտքի կեղծավոր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, գրում է Global Times-ը։

Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ պայմանավորվածություններն Ուկրաինային «ժամանակ տալու» փորձ էին։ Նախկին կանցլերն ասել է, որ կասկածում է, որ ՆԱՏՕ-ի երկրները կարող էին անել այնքան, որքան հիմա անում են Ուկրաինային օգնելու համար:

«Արևմուտքը երբեք Ռուսաստանին իրականում չի դիտարկել որպես երկխոսության գործընկեր։ <…> Մերկելի խոստովանությունը մինսկյան պայմանավորվածությունների մասին ցույց տվեց նաև, որ որոշ արևմտյան երկրներ, հատկապես ԱՄՆ-ը, ընդհանրապես չեն կատարում պայմանագրային պարտավորությունները։ Նրանք շատ հեշտությամբ կարող են հետ վերցնել իրենց խոսքերը»,- ասվում է հոդվածում։

Հրատարակությունը նշում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները ցանկանում էին Մոսկվային ներքաշել Կիևի հետ հակամարտության մեջ, և ճգնաժամի կարգավորումը երբեք չի բավարարել նրանց շահերին։ Հոդվածի հեղինակը հավելում է, որ Վաշինգտոնի գործընկերներից շատերի համար Ռուսաստանը միշտ պոտենցիալ թշնամի է մնացել Խորհրդային Միության փլուզումից հետո՝ իր հսկայական ռազմական հզորության և քաղաքական համակարգի շնորհիվ։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…