- 13/12/2022
Ուկրաինան ուժեր են հավաքում նոր հարձակման համար. Forbes
Ուկրաինական զորքերը կարող են ուժեր ներգրավել չորրորդ հակահարձակման համար: Այս անգամ Զապորոժիեի մարզում։
Այս ենթադրությունն արել է Forbes-ի սյունակագիր Դեյվիդ Էքսը։
«Ռուսական աղբյուրների համաձայն՝ ուկրաինական բանակը մեքենայացված ուժեր է կենտրոնացնում Գուլյաիպոլեի շուրջ։ Եթե դա ճիշտ է, ապա դա կարող է նշան լինել, որ ուկրաինական չորրորդ հակահարձակումը կարող է սկսվել՝ չնայած ձմռան սկզբին»,- գրում է նա:
Նրա կարծիքով՝ հարձակումը նպատակաուղղված կլինի հարավում ռուսական տարածքների մեծ մասը գրավելուն և ռուսական զորքերին դեպի Խերսոնի շրջանը Ղրիմի թերակղզու հետ կապող նեղ շրջանը մղելուն։
Այս պլանն իրականացնելու համար «ուկրաինական զորքերը պետք է առաջ գնան 200 մղոն և ջախջախեն մեկ տասնյակ և ավելի ռուսական բրիգադներ և գնդեր»:
«Ուկրաինական զինված ուժերը պետք է շատ ուժեր կենտրոնացնեն, որպեսզի հաջողվի Զապորոժիեի հարձակումը։ Մեծ է հավանականությունը, որ ռուսները կարող են ֆիքսել, թե ինչպես են զորքերը հավաքվում հարվածելու և կփորձեն կանխարգելիչ հարված հասցնել հրետանու»,- նշում է հեղինակը։
Նկատենք, որ հեղինակավոր լրատվամիջոցի նման հրապարակումը առնվազն զավեշտի է նման: Նախ, հիմնվոլով «ռուսական աղբյուրների» վրա, գալիս է ազրակացության, թե ուկրաինացիները կհարձակվեն: Ու դրանից հետո դեռ մտահոգվում է, որ «ռուսները կարող են ֆիքսել», որ ուկրաինացիներն ուժեր են հավաքում: