- 14/12/2022
Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի. Պետդումայի պատգամավոր
Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի: Այս մասին հայտարարել է Պետդումայի պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլյովը։
«Ես ձեզ վստահեցնում եմ, որ Եվրոպան այսօր պատրաստվում է մայրցամաքում լայնամասշտաբ պատերազմի։ Հեռու չէ այն օրը, երբ ոչ միայն գերմանացիները, այլ նաև իտալացիները, ֆրանսիացիները, իսպանացիներն ու պորտուգալացիները կհայտարարեն իրենց պայքարելու պատրաստակամության մասին»,- կարծում է Գուրուլևը։
Նա նաև հավելեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներն ընդամենը ԱՄՆ-ի գործիք են, որն օգտագործվում է սեփական շահերը առաջ տանելու համար։