- 14/12/2022
Սպիտակ տունը պետք է դադարեցնի Ուկրաինայում հակամարտություն հրահրելը. ԱՄՆ նախկին հետախույզ
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից Ռեբեկա Քոֆլերը կոչ է արել Բայդենին դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում հրահրելը:
Ժամանակն է, որ Սպիտակ տունը դադարեցնի Ուկրաինայում հակամարտություն հրահրելը. Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք է ջանքեր գործադրի խաղաղ կարգավորման հասնելու համար, ասել է նախկին հետախույզը։
«Չնայած աներևակայելի մարդկային կորուստներին, հսկայական ծախսերին և Ուկրաինային զենք տրամադրելու ԱՄՆ պարտավորություններին, մոտ ապագայում կողմերից ոչ մեկին հաղթանակ չի սպասվում», – ասել է Քոֆլերը` Fox News-ի եթերում: