• 19/12/2022

ԱՄՆ-ը փորձել է կանխել Ուկրաինային` ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի դեմ մահափորձը. New York Times

ԱՄՆ-ը փորձել է կանխել Ուկրաինային` ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի դեմ մահափորձը. New York Times

ԱՄՆ-ը փորձել է կանխել Ուկրաինային` ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովի դեմ մահափորձ իրականացնել: Այս մասին ասվում է New York Times-ի հետաքննության մեջ։

Ամերիկացիները, ըստ թերթի, իմացել են, որ Գերասիմովը ծրագրել է մեկնել առաջնագիծ, սակայն այդ տեղեկությունը թաքցրել է ուկրաինացիներից։ Բայց Ուկրաինայի զինված ուժերը, այնուամենայնիվ, իմացել են այցի մասին և ծրագրել են հարվածներ հասցնել գեներալի գտնվելու վայրին։

«Մենք նրանց ասել ենք, որ դա չանեն, ասացինք՝ «հեյ, սա շատ է», – ասվում է ԱՄՆ պաշտոնյաների արձագանքում։ Բայց արգելքը շատ ուշ եկավ։ Ուկրաինացի զինվորականներն արդեն հարձակում են սկսել ռուսների դիրքերի վրա, որտեղ որոշ զինվորներ են զոհվել, իսկ ինքը՝ Գերասիմովը, չի տուժել։

Դրանից հետո ռուս զինվորական ղեկավարները կրճատել են իրենց այցերը ռազմաճակատ, գրում է NYT-ը։

Այն, որ New York Times-ը խեսել է այս մասին, պատահական չէ: Ըստ միանգամայն տեղեկացված աղբյուրի, այս միջադեպի հետ կապված ռուսական արտաքին հետախուզությունն իր խողովակներով փոխանցել է ամերիկացիներին, որ ըստ իրենց տեղեկության, արեւմտյան հետախուզական տվյալներով են ուկրաինացիներն իմացել Գերասիմովի այցի մասին: Նկատի են ունեցել բրիտանական հետախուզությանը, բայց նաեւ այն ակնարկեվ, որ առանց ամերիկացիների «դաբրոյի» նման բան չէր կարող լինել: Միաժամանակ ռուսական կողմը հաղորդել է, որ հետայսում ոչ միայն ուկրաինական, այլ նաեւ արեւմտյան բարձրաստիճան այն պաշտոնյաները, որոնք ոտք կդնեն Ուկրաինա, կթիրախավորվեն: Եվ երեւի այսքանից հետո էլ ի հայտ եկավ «New York Times»-ի «հետաքննությունը», որով ամերիկացիները փորձում են հրապարակավ արդարանալ: