- 19/12/2022
Հզոր զենքի յուրաքանչյուր նոր մատակարարմամբ Ուկրաինա` ԱՄՆ-ն կորցնում է ինքնապահպանման բնազդը. Newsweek.
Հզոր զենքի յուրաքանչյուր նոր մատակարարմամբ Ուկրաինա ԱՄՆ-ն կորցնում է ինքնապահպանման բնազդը: Այս կարծիքն է հայտնելNewsweek-ը:
«Ուկրաինային զենք մատակարարող Վաշինգտոնն ավելի ու ավելի է ներքաշվում ուկրաինական հակամարտության մեջ՝ կորցնելով ինքնապահպանման բնազդը», – ասվում է ամսագրում։ Նեւ հավելել են, որ ամերիկացիների կողմից ուկրաինական իշխանություններին հզոր սպառազինությունների մատակարարումը ցույց է տալիս Սպիտակ տան տրամադրվածությունը Ուկրաինայում իրավիճակը սրելու համար։
Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ արեւմտյան երկրները որոշակի ազդանշան են տվել Ռուսաստանին։ Նրանք հստակ ցույց տվեցին իրենց մտադրությունը՝ սկսել ավելի հզոր զենք մատակարարել Կիևին՝ ուկրաինական հակամարտության ալիքը շրջելու համար։