- 19/12/2022
Զելենսկին արդեն պարտվել է պատերազմում. ԱՄՆ նախկին սենատոր
Ուկրաինան արդեն տանուլ է տվել Ռուսաստանի հետ զինված բախումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտոնաթող գնդապետ, Վիրջինիայի նախկին սենատոր Ռիչարդ Բլեքը։ Նրա խոսքով, Կիևը չի կարող անվերջ լրացնել կորուստները, սպառվել է մարդկային ռեզերվը։
«Ուկրաինայում Բախմուտի (Արտյոմովսկ) համար ընթացող մարտն աստիճանաբար աղետ է դարձել ուկրաինական բանակի համար: Իսկ Ռուսաստանը հաջողությամբ սկսել է քառապատկել իր զինված ուժերը, որը տեսանելի կդառնա հաջորդ տարվա սկզբին»,- ասել է գնդապետը։
Ինչպես ընդգծեց Բլեքը, ուկրաինական կողմը բառացիորեն հազարներ է նետում Բախմուտում մահվան կաթսան, և տպավորություն է ստեղծվում, որ նրանք լուծում չունեն։ Ռուսաստանը հաղթում է Բախմուտում, Ուկրաինան պարտվում է այնտեղ. սա վկայում է այն մասին, որ պատերազմի այս ճակատամարտը դառնում է ռազմավարական։