• 20/12/2022

Ռուսաստանն ու Չինաստանը հերթական համատեղ զորավարժություններ են սկսել

Ռուսաստանն ու Չինաստանը հերթական համատեղ զորավարժություններ են սկսել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը՝ «Վարյագ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, Վլադիվոստոկից բաց ծով է դուրս եկել՝ մասնակցելու ռուս-չինական ռազմածովային «Ծովային փոխգործակցություն» զորավարժություններին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Զորավարժությունների ակտիվ փուլում, որը սկսվել է այսօր Արևելաչինական ծովի ջրերում, կիրականացվեն համատեղ հրթիռային և հրետանային կրակ օդային թիրախների ուղղությամբ, ինչպես նաև համատեղ հակասուզանավային գործողություններ կմշակվեն՝ զենքի գործնական կիրառմամբ։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական երկրների գործողությունները պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանի Դաշնությունն ու Չինաստանը ամրապնդում են ռազմական համագործակցությունը և համատեղ վարժանքներ են անցկացնում։