- 21/12/2022
Իրանի հետ միջուկային գործարքը մահացել է, բայց մենք դրա մասին չենք հայտարարի․ Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ Իրանի հետ միջուկային գործարքն արդեն մեռած է, սակայն հրաժարվել է այդ մասին հայտարարել պաշտոնապես։
Բայդենի այդ խոսքերը հայտնվել են նոյեմբերի 4-ին Կալիֆորնիայում նախընտրական հանրահավաքի ժամանակ մարդկանց հետ շփվելիս արված տեսագրության մեջ։
«Այն մահացել է, բայց մենք դա չենք հայտարարի: Երկար պատմություն է», – ասել է Բայդենը, դիմելով ենթադրաբար իրանցի ներգաղթյալներին, ովքեր խնդրել են Բայդենին «ոչ մի գործ չունենալ մոլլաների հետ»: