• 21/12/2022

Բայդենն ու Զելենսկին հանդիպում կունենան

Բայդենն ու Զելենսկին հանդիպում կունենան

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Ջո Բայդենը և Վոլոդիմիր Զելենսկին մտադիր են ռազմավարական քննարկում ունենալ Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին հղումով։

Զրուցակցի խոսքով՝ կողմերը կբարձրացնեն նաև Կիևին ռազմական օգնության և Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան պատժամիջոցների հետ կապված հարցեր։

«Հանդիպման ժամանակ նախագահ Բայդենը և Նախագահ Զելենսկին հնարավորություն կունենան խորը ռազմավարական քննարկում ունենալու պատերազմի դաշտում ապագայի իրադարձությունների զարգացման, ռազմական հնարավորությունների մասին»,- նշել է աղբյուրը։

Զելենսկին և Բայդենը կխոսեն նաև ուկրաինացի զինվորականների վերապատրաստման և ուկրաինական տնտեսությանը ԱՄՆ-ի հետագա օգնության մասին։