• 22/12/2022

Զելենսկին խաբել է, նա Բախմուտում չի եղել (Տեսանյութ)

Զելենսկին խաբել է, նա Բախմուտում չի եղել (Տեսանյութ)

Այս օրերին Կիեւի քարոզչամեքենան թմբկահարում է, թե Զելենսկին մեկնել է առաջնագիծ, այն էլ այս պահին ամենավտանգավոր հատված` Արտյոմովսկ (Բախմուտ): Ճիշտ է, դա ավելի շուտ «ներքին սպառման» քարոզչություն է, փորձում են հանրությանը ցույց տալ, թե ուկրաինական իշխանության մյուս բոլոր ռեալ կամ հեռանկարային հավակնորդները, այդ թվում` ուկրաինական զորքերի գլխավոր հրամանատար Զալոիժնին առաջնագծից հարյուրավոր կիլոմետրերով հեռու են, իսկ ահա Զելենսկին, իր նախագահի կարգավիճակով հանդերձ, գնում է ամենավտանգավոր հատվածներ, որ զինվորներին քաջալրի:

Բայց ահա, այդ քարոզը կարող է հակառակ էֆեկտն ունենալ: Այսպես, ուկրաինական միանգամայն արժանահավատ աղբյուրը տեղեկացնում է. «Գործընկերներ, Բախմուտում Զելենսկի չչ եղել: Նա միգուցե Դոնբասում էր, ինչ-որ թիկունքային հատվածում, բայց ոչ ավելին։ Մնացածը լցոնում է` «հերոսության» կերպարդ բարձրացնելու համար: Բայց ինչո՞ւ անհանգստանալ, ռիսկի ենթարբվել եւ հասնել առաջնագիծ, եթե  բարձրանալ, և PR-ի համար բավական կլինի, որ այցելես թիկունք եւ ներկայացնես, թե առաջին գծի մոտ ես:
Զելենսկին էլ, ի դեպ, իր տեսանյութում հեռատեսորեն ուղղակի չի ասել, որ ինքը գտնվում է Բախմուտում, այլ պարզապես մատնանշել է «Բախմուտովյան ամրոցը»: Հասկանալի է, որ հետագայում պաշտպանվ այն բանից, որ իրական տեղեկատվություն է հայտնվելու և շատ բացասական է լինելու»։

Ի դեպ, այլ աղբյուրներ եւս մատնանշել են, որ կադրերը, որոնցից ելնելով ներկայացվել է, թե Զելենսկին Բախմուտում է, նույնպես այլ բան են հաստատում: Բազում տեղացիներ վստահեցնում են, որ Բախմուտում նման շենքեր պարզապես գոյություն չունեն: Այլ աղբյուրներ կարծիք են հայտնում, թե դրանք Խարկովի այս-այս հատվածի շինություններ են: