• 22/12/2022

Ռուսաստանում զորակոչի տարիքը 18-ից կբարձրացվի 21-ի. Շոյգու

Ռուսաստանում զորակոչի տարիքը 18-ից կբարձրացվի 21-ի. Շոյգու

Ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայում՝ գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարեց ռուսական բանակում կարևոր բարեփոխումների մասին։

Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանում զորակոչային տարիքը 18-ից աստիճանաբար կբարձրացվի 21-ի, իսկ զորակոչի տարիքային շեմը 27-ից կհասցվի 30-ի։

Ռուսաստանի Զինված ուժերի թիվը պետք է հասցվի 1,5 միլիոնի, այդ թվում՝ 695 հազար պայմանագրային զինծառայողի, ասել է Շոյգուն։

ՊՆ ղեկավարը բանակի 2023 թվականի առաջնահերթ խնդիրն է անվանել նաև՝ շարունակել ՀՌՕ-ն մինչև դրա ամբողջական ավարտը։

Հաշվի առնելով Ռուսաստանի սահմանների մոտ ռազմական ներուժ ստեղծելու ՆԱՏՕ-ի ցանկությունը, պետք է ստեղծվի ուժային խմբավորում երկրի հյուսիս-արևմուտքում:

Կհայտնվեն զինված ուժերի երկու միջտեսակային ռազմավարական տարածքային միավորումներ՝ Մոսկվայի և Լենինգրադի ռազմական շրջանները, հայտարարել է Շոյգուն։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…