• 24/12/2022

Ի՞նչ պար է պարում Իլհամ հեյդարովիչը

Ի՞նչ պար է պարում Իլհամ հեյդարովիչը

Ե­րեկ լրա­ցավ 10-րդ օ­րը, որ Լա­չի­նի մի­ջանց­քը փակ է: Ա­վե­լին, ա­զե­րի­նե­րը փոր­ձե­ցին նա­եւ նոր սրա­ցում­նե­րի գնալ՝ թույլ չտա­լով ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի շա­րա­սյան ան­ցու­մը, ին­չը մինչ այդ չէ­ին ա­նում:

ՄԱԿ-Ը ՄԵԶ ԿՕԳ­ՆԻ՞

Չնա­յած այս ողջ ի­րա­վի­ճա­կին, ո՛չ հա­յաս­տա­նյան եւ ո՛չ էլ ար­ցա­խյան իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վից այդ­պես էլ չի լսվում հստակ մեկ­նա­բա­նու­թյուն, թե որն է ա­զե­րի­նե­րի ի­րա­կան պա­հան­ջը: Պաշ­տո­նա­կան պա­հանջ­նե­րը հայտ­նի է­ին դեռ ա­ռա­ջին օ­րը՝ ինչ-որ բնա­պահ­պա­նա­կան աբ­սուրդ: Դրա տակ հաս­կաց­վում էր, որ ա­վե­լի ռե­ալ է խո­սել ար­ցա­խյան հան­քե­րը բրի­տա­նա­կան ըն­կե­րու­թյա­նը փո­խան­ցե­լու ծրագ­րե­րի մա­սին: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ այդ ըն­կե­րու­թյան խո­շոր սե­փա­կա­նա­տե­րե­րի մեջ են Ի­րա­նի նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ, ո­րոնք Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո փա­խել եւ եր­կար տա­րի­ներ Թեհ­րա­նի դեմ ուղղ­ված «բա­զում մանր ծա­ռա­յու­թյուն­ներ» է­ին մա­տու­ցում անգ­լո­սաք­սո­նա­կան տե­րե­րին՝ նույն ըն­կե­րու­թյու­նում  ներ­կա­յաց­ված ա­մե­րի­կյան նախ­կին բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­յի կու­րա­տո­րու­թյամբ: Բա­ցատ­րու­թյուն կար նա­եւ, թե ին­չու են Ի­րա­նի ուղ­ղու­թյամբ գոր­ծող այդ «շպի­ո­նա­կան» հա­մա­կար­գը տե­ղա­փո­խել նա­եւ ար­ցա­խյան հատ­ված. ա­մեր­կա-բրի­տա­նա­կան եւ թուրք-ազե­րի­ա­կան հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի կազ­մա­կեր­պած՝ Ի­րա­նում ներ­կա­յիս «հե­ղա­փո­խու­թյու­նը» ակն­հայ­տո­րեն չի ստաց­վում, եւ ար­ցա­խյան ուղ­ղու­թյունն այդ ձա­խո­ղու­մից հե­տո դառ­նում է մի­ա­կը՝ Ռու­սաս­տա­նին Ի­րա­նից կտրե­լու ծրագ­րե­րի հար­ցում: Այս տե­սան­կյու­նից էլ, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէր բրի­տա­նա­կան «ագենտ 001»-ի՝ Mi 6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի բա­ցա­ռիկ այ­ցը Հա­յաս­տան:

Այս վար­կա­ծը, ինչ խոսք, ճշմար­տու­թյան բա­վա­կա­նին մեծ մաս­նա­բա­ժին ու­նի: Բայց մի­ա­ժա­մա­նակ մի­այն սրա­նով ա­ռաջ գնա­լը կար­ծես թե թե­րի է, ինչ-որ բան չի «կպնում»: Նախ, ինչ­պես ցույց տվեց նա­խօ­րե­ին կա­յա­ցած ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խորհր­դի նիս­տը, Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կելն Ա­լի­ե­ւի հա­մար այն­պի­սի լուրջ խնդիր է, որ ան­գամ ա­մե­նա­կա­րող Mi 6-ը չի կա­րող այն «սվա­ղել»: Այ­սինքն, ան­գամ ա­մե­րի­կյան աղ­բյուր­ներն են ֆիք­սում, որ Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կելն առն­վազն ազ­գա­յին մաք­րազտ­ման փորձ է, ո­րը ՄԱԿ-ի օ­րենք­նե­րով ծան­րա­գույն հան­ցա­գոր­ծու­թյուն է: Ա­վե­լին, կա­րող է տրվել նա­եւ «Ցե­ղաս­պա­նու­թյուն» ո­րա­կու­մը, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ Ա­լի­ե­ւը բա­ցա­հայտ է հայ­տա­րա­րում՝ չկա հայ ազգ, եւ որ հա­յե­րը չու­նեն այս տա­րա­ծաշր­ջա­նի ո­րե­ւէ հատ­վա­ծում ապ­րե­լու ի­րա­վունք: Այ­սինքն, Եվ­րա­մի­ու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներն ինչ­քան էլ որ Ա­լի­ե­ւին գրկա­բաց ըն­դու­նեն, սա­կայն այն դեպ­քում, երբ ՄԱԿ-ի ԱԽ նիս­տում բո­լո­րը, ան­գամ Բրի­տա­նի­ան էր ստիպ­ված դա­տա­պար­տել բա­ցա­հայտ հան­ցա­գոր­ծու­թյան փաս­տը, դա ար­դեն Հեյ­դա­րո­վի­չի հա­մար պետք է որ լուրջ ազ­դակ լի­նի: Այ­սինքն, որ մտել է մի բե­ռի տակ, ո­րը գլո­բալ քա­ղա­քա­կան մթնո­լոր­տի մի փոքր փոխ­վե­լու դեպ­քում ան­գամ նրան կա­րող է ծանր հե­տե­ւանք­ներ խոս­տա­նալ: Ա­ռա­վել եւս, որ «մեծ եղ­բայ­րը»՝ Էր­դո­ղա­նը, ինչ­քան էլ որ ան­պար­տե­լի հե­րո­սի կեր­պար է փոր­ձում ստանձ­նել, նա­եւ Լա­չի­նի մի­ջանցք դես­պան է գոր­ծու­ղում, բայց իր հեր­թին ու­նի լրջա­գույն խնդիր­ներ, ո­րոնք չգի­տես ինչ շրջա­դար­ձե­րի կտա­նեն: Մաս­նա­վո­րա­պես, հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­գետ Սե­մյոն Բաղ­դա­սա­րո­վը, մեկ­նա­բա­նե­լով ներ­կա­յումս Թուր­քի­ա­յում տի­րող նա­խընտ­րա­կան մթնո­լոր­տը, Էր­դո­ղա­նի վե­րընտր­վե­լու շան­սե­րը. հիմ­նա­կան մրցա­կից, Ստամ­բու­լի քա­ղա­քա­պետ Էք­րեմ Ի­մա­մօղ­լո­ւին ան­հե­թեթ պատ­ճա­ռա­բա­նու­թյամբ դա­տե­լը մի­այն բազ­մա­պատ­կեց նրա վար­կա­նի­շը: Ա­վե­լին, այս ֆո­նին նրա շուրջ կոն­սո­լի­դաց­վում է ընդ­դի­մու­թյու­նը: Սա­կայն դա­տավ­ճի­ռը նա­եւ պետք է Վճռա­բեկ դա­տա­րա­նով անց­նի, ո­րը Թուր­քի­ա­յում տա­րի­ներ է տե­ւում: Այ­սինքն, ե­թե հի­մա Է­ր­դո­ղա­նին չհա­ջող­վի Վճռա­բե­կին պար­տադ­րել՝ ռե­կոր­դա­յին ա­րա­գու­թյամբ հաս­տա­տել Ի­մա­մօղ­լո­ւի նկատ­մամբ դա­տավ­ճի­ռը, ա­պա՝ «Նա դառ­նում է հան­րա­պե­տու­թյան ա­մե­նա­հա­վա­նա­կան ա­պա­գա նա­խա­գա­հը»: Ե­թե ան­գամ Ի­մա­մօղ­լո­ւին բանտ տա­նեն, դա շատ ա­վե­լի մեծ ռե­զո­նանս կա­րող է ա­ռա­ջաց­նել՝ նա­խա­գա­հի ա­թո­ռին տա­նե­լով յու­րա­քան­չյու­րին, ում նա կմատ­նան­շի:

Այ­սինքն, մի շարք ուղ­ղու­թյու­ննե­րով Էր­դո­ղա­նի նա­խընտ­րա­կան բե­ռը գնա­լով մի­այն ծան­րա­նում է, եւ դա ար­դեն նա­եւ նոր պա­տե­րազ­մա­կան ար­շավ­նե­րով շտկել չի լի­նում, ընդ­հա­կա­ռա­կը: Այս վի­ճա­կում սահ­մա­նա­փակ­վում է նա­եւ Ա­լի­ե­ւին օգ­նե­լու Էր­դո­ղա­նի ներ­քա­ղա­քա­կան ռե­սուր­սը:

Գու­մա­րած, Ա­լի­ե­ւը պետք է որ պարզ հաս­կա­նա, թե ինչ ծանր հա­կա­մար­տու­թյան մեջ է մտել Ռու­սաս­տա­նի հետ: Ճիշտ է, ռուս­նե­րը զբաղ­ված են Ուկ­րա­ի­նա­յում, բայց Հա­րա­վա­յին Կով­կասն էլ պա­կաս ռիս­կա­յին, անվ­տան­գա­յին ուղ­ղու­թյուն չէ Մոսկ­վա­յի հա­մար: Ան­գամ «մեծ եղ­բոր» ա­ջակ­ցու­թյան դեպ­քում ի­րա­վի­ճա­կի ծան­րու­թյու­նը չի թու­լա­նում. աշ­խար­հի խո­շո­րա­գույն մի­ջու­կա­յին սպա­ռա­զի­նու­թյունն ու­նե­ցող երկ­րի հետ նման խա­ղե­րը միշտ էլ ծայ­րա­հեղ վտան­գա­վոր են: Նա­եւ, պետք է հաշ­վի առ­նել, որ Լա­չի­նի մի­ջանց­քի պատ­մու­թյու­նը, ինչ­պես ցույց տվեց ՄԱԿ ԱԽ նիս­տը, այն մի­ակ թե­ման է, որ­տեղ ՌԴ-ն եւ Ա­րեւ­մուտ­քը մո­տա­վո­ր­ա­պես նույն բա­նի մա­սին է­ին խո­սում: Ու չպետք է բա­ցա­ռել, որ այս ուղ­ղու­թյուն­նե­րում ակ­տիվ սրա­ցում­նե­րի գնա­լու պա­րա­գա­յում այս հար­թա­կը, որ­պես երկ­խո­սե­լու բա­ցա­ռիկ դե­տալ, Մոսկ­վան ու Վա­շինգ­տո­նը կցան­կա­նան պա­հել, ո­րը եւս Ա­լի­ե­ւի հա­մար վտանգ է:

Կարճ ա­սած, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ Ա­լի­ե­ւը մտա­ծում է ՌԴ-ի հետ ծանր հա­կա­մար­տու­թյան մեջ մտնել, ա­պա Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լը դրա ա­մե­նա­վատ տար­բե­րակն է: Այ­սինքն, մի­ջանց­քը փա­կելով՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին ոչ մի­այն չես կա­րող դուրս մղել, այլ նա­եւ ստեղ­ծում ես պայ­ման­ներ, ո­րոնք կա­րող են մին­չեւ իսկ խա­ղա­ղա­պահ­նե­րի ման­դա­տի բնույ­թը փո­խել՝ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ձե­ւա­չա­փից այն դարձ­նե­լով ՄԱԿ ԱԽ-ի ան­ժամ­կետ ման­դատ: Այ­սինքն, ե­թե ըն­դու­նենք, որ ի­րոք Ա­լի­ե­ւի ու­զա­ծը ռու­սա­կան զո­րախմ­բի հետ հա­կա­­մար­տու­թյունն է, ա­պա նրա հա­մար շատ ա­վե­լի ձեռն­տու կլի­ներ ու­ղիղ հար­ձակ­ման տար­բե­րա­կը:

Ի՞ՆՉ ԵՆ ԲԱ­ՆԱԿ­ՑՈՒՄ

Իսկ Ա­լի­ե­ւը, չմո­ռա­նանք, մի­գու­ցե դեռ պա­տե­րազ­մա­կան էյ­ֆո­րի­ա­յի ազ­դե­ցու­թյան տակ է, բայց ա­մե­նե­ւին էլ հի­մար մարդ չէ ու պետք է որ լավ հաս­կա­նա, թե Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լով՝ ինչ բե­ռի տակ է մտել: Ա­հա, հենց այս դե­տալն է, որ ո­րո­շա­կի­ո­րեն ստվե­րում է Mi 6-ի եւ թուր­քե­րի հետ հա­մա­տեղ խա­ղով Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու վար­կա­ծը: Չէ՛, ակն­հայ­տո­րեն այս­տեղ մեկ այլ նյո­ւանս էլ կա, ո­րը հաս­կա­նալ է պետք:

Այս­պի­սով, ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի հստակ կլի­ներ, ե­թե դուրս լո­ղար այն լու­րը, թե կոնկ­րետ ի՞նչ են բա­նակ­ցում այս 10 օ­րե­րին: Ա­մեն դեպ­քում, ռու­սա­կան կող­մը քա­նիցս հաս­տա­տել է՝ ըն­թա­նում են բա­նակ­ցու­թյուն­ներ, այդ թվում՝ հայ­կա­կան կող­մի մաս­նակ­ցու­թյամբ: Բայց կոնկ­րետ ին­չի՞ շուրջ, նա­եւ ի՞նչ նկա­տի ու­նեն հայ­կա­կան կողմ ա­սե­լով՝ Հա­յաս­տա՞նը, թե՝ Ար­ցա­խը, ո­չինչ չի աս­վում: Եվ, կրկնենք, ո­չինչ չի ա­սում նա­եւ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նը: Բայց այս­տեղ ար­դեն իսկ մեկ է­ա­կան նյո­ւանս կա. ե­թե բա­նակ­ցում է նշված ե­րեք կող­մը, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րը «Եռա­կողմ ձե­ւա­չա­փով» է: Ընդ ո­րում, բա­նակ­ցա­յին այլ հար­թա­կի, ա­սենք՝ «Բրյու­սե­լի ձե­ւա­չա­փի» մա­սին գո­նե մինչ այժմ խոսք ան­գամ չի ե­ղել: Մեկ այլ հարց եւս կա. իսկ ի՞նչ մա­կար­դա­կով են բա­նակ­ցում: Խա­ղա­ղա­պահ­նե­րի հրա­մա­նա­տա­րու­թյունն ու ցու­ցա­րար­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ինչ-որ քննար­կում­ներ ու­նե­ցել են: Սա­կայն փաս­տը, որ մի­ջանցքն ար­դեն 10 օ­րից ա­վել փակ է, ար­դեն իսկ վկա­յում է, որ դրանք ա­նի­մաստ քննար­կում­ներ են: Նա­եւ տրա­մա­բա­նո­րեն է այդ­պես. թե­ման ե­թե հա­սել է ՄԱԿ ԱԽ-ի մա­կար­դա­կի, ա­պա դրա շուրջ խա­ղա­ղա­պահ­նե­րի հրա­մա­նա­տա­րու­թյան եւ ինչ-որ «բնա­պահ­պա­նն­երի» մա­կար­դա­կով չէ, որ կա­րող են բա­նակ­ցել: Նշա­նա­կում է՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րը վե­րին հար­թակ­նե­րում են: Ա­սենք, հենց ա­ռա­ջին օ­րը, երբ Պու­տի­նը խո­սեց Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հետ, ար­դեն իսկ հու­շում է­, որ խա­ղա­ղա­պահ­ներ-բնա­պահ­պան­ներ մա­կար­դա­կը ի­րա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի հետ ա­ղերս չու­նի:

Բայց նա­եւ նկա­տենք, որ Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հետ Պու­տի­նի այդ հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո նման կա­պե­րի մա­սին այլ տե­ղե­կու­թյուն չկա: Այ­սինքն, կա՛մ այս պա­հին այդ մա­կար­դա­կով բա­նակ­ցու­թյուն­նե­րը սա­ռեց­վել են, կա՛մ շա­րու­նակ­վում են ոչ հրա­պա­րա­կա­յին տար­բե­րա­կով, կա՛մ էլ դրանք տե­ղա­փոխ­վել են այլ «անտե­սա­նե­լի» հար­թակ: Ի­հար­կե, հնա­րա­վոր է նա­եւ այս ե­րեք տար­բե­րակ­նե­րի զու­գոր­դու­մը:

Եվ ա­հա, դեկ­տեմ­բե­րի 20-ին վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի լրատ­վու­թյան եւ հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան պետ Ար­մեն Խա­չատ­րյա­նը պաշ­տո­նա­պես հաս­տա­տեց, որ դեկ­տեմ­բե­րի 26-27-ին Նի­կո­լը մեկ­նե­լու է Սանկտ Պե­տեր­բուրգ: Սո­վո­րա­բար նման այ­ցե­րի մա­սին հայ­տա­րա­րում են վեր­ջին պա­հին, բայց այս դեպ­քում, երբ այս­քան ա­ռաջ ըն­կան, դա ար­դեն նման­վում է ազ­դա­կի, որ հենց Սանկտ Պե­տեր­բուր­գում էլ կդրվի Լա­չի­նի մի­ջանց­քի թե­մա­յի վեր­ջա­կե­տը: Կամ մի­գու­ցե չի դրվի, եւ մի­ջանց­քը դեռ կմնա փակ:

ԻՆՉ Է ՍՊԱՍ­ՎՈՒՄ ՍԱՆԿՏ ՊԵ­ՏԵՐ­ԲՈՒՐ­ԳՈՒՄ

Սանկտ Պե­տեր­բուրգ Նի­կո­լին սպաս­վող այ­ցի պաշ­տո­նա­կան ա­ռի­թը ԱՊՀ ան­դամ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ոչ ֆոր­մալ գա­գաթ­ա­ժո­ղովն է: Բայց նա­եւ դժվար չէ կռա­հել, որ հենց այդ այ­ցի շրջա­նակ­նե­րում էլ կլի­նեն Պու­տի­նի ու Ա­լի­ե­ւի հետ ե­ռա­կողմ բա­նակ­ցու­թյուն­նե­րը, ու կար­ծես թե հենց դրանց շրջա­նակ­նե­րում էլ կո­րոշ­վի նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քի ճա­կա­տա­գի­րը: Կլի­նե՞ն այդ բա­նակ­ցու­թյու­նն­երը պաշ­տո­նա­կան. վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազ­մի լրատ­վու­թյան եւ հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան պետ Ար­մեն Խա­չատ­րյա­նը, պա­տաս­խա­նե­լով հար­ցին, թե նա­խա­տես­վո՞ւմ է երկ­կողմ կամ ե­ռա­կողմ հան­դի­պում Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ա­ռաջ­նորդ­նե­րի մի­ջեւ, պա­տաս­խա­նեց. «Դե­ռեւս նման օ­րա­կարգ չկա»: Այ­սինքն, չի հաս­տա­տում եւ չի էլ բա­ցա­ռում: Դա նշա­նա­կում է, որ դեռ կան «անտե­սա­նե­լի» քննար­կում­ներ, ո­րի ար­դյուն­քում էլ պաշ­տո­նա­կան ե­ռա­կողմ հան­դիպ­ման մա­սին ո­րո­շում կլի­նի:

Թե ինչն է այս պա­հին այդ ո­րոշ­ման հա­մար ա­ռաջ­նա­յին, կա­րե­լի է կռա­հել կա­ռա­վա­րու­թյան նիս­տում Նի­կո­լի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նից. «Պետք է ա­սեմ, որ Հա­յաս­տանն Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի շուրջ իր ա­ռա­ջարկ­նե­րը, եւ մենք պատ­րաստ ենք ստո­րագ­րել այդ բո­վան­դա­կու­թյամբ պայ­մա­նա­գի­րը: Հույս ու­նեմ, որ Ադր­բե­ջա­նի ար­ձա­գան­քը եւս դրա­կան կլի­նի»: Թե կոնկ­րետ ինչ, ա­պա ըստ նրա՝ հայ­կա­կան կող­մը դե­ռեւս ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղո­վի հե­տա­գա աշ­խա­տանք­նե­րի հետ կապ­ված իր ա­ռա­ջարկ­նե­րը, սա­կայն մինչ օրս պա­տաս­խան չենք ստա­ցել: Նա­եւ, որ ա­միս­ներ ա­ռաջ Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել սահ­մա­նա­յին անվ­տան­գու­թյան ե­րաշխա­վոր­ման մա­սին իր ա­ռա­ջարկ­նե­րը: Վեր­ջա­պես. «ՀՀ-ն Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել տա­րա­ծաշր­ջա­նա­յին կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­բաց­ման վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջարկ­նե­րը եւ պատ­րաստ է այդ ճա­նա­պար­հով գնալ հար­ցի ան­հա­պաղ լուծ­ման…»: Այն տպա­վո­րու­թյունն է, որ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի մա­սին ա­ռա­ջարկ­ներն այս օ­րե­րին են փո­խանց­վել, եւ ե­թե այդ­պես է, ա­պա նշա­նա­կում է, որ հենց այս­տեղ է ա­մե­նա­ա­ռանց­քա­յին թե­ման:

Ամ­բողջ խնդիրն այն է, թե ի՞նչ սխե­մա է փո­խան­ցել Նի­կո­լը: Այն տար­բե­րա­կը, ո­րը նա ժա­մա­նա­կին դրել էր շրջա­նա­ռու­թյան մեջ՝ Հայաս­տա­նի սու­վե­րեն տա­րած­քի եւ ար­տա­քին վե­րահս­կո­ղու­թյան բա­ցառ­ման մա­սին, ակն­հայ­տո­րեն գնաց ար­գե­լակ­ման: Հի­շեց­նենք, որ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րում հենց Նի­կոլն է իր ստո­րագ­րու­թյու­նը դրել մի փաս­տաթղ­թի տակ, ո­րը սահ­մա­նում է նաեւ, որ Ադր­բե­ջա­նից՝ Նա­խի­ջե­ւան՝ «Տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյուն­նե­րի վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յու­թյու­նը»: Եվ ա­հա, թեեւ 9-րդ եւ 6-րդ կետերի որոշ առանձնահակտությունների,  Ա­լի­ե­ւը պնդում է, որ 9-րդ կետը նույն բանն է, ինչ 6-րդ կե­տով սահ­ման­ված­ը: Այ­սինքն, որ ռուս­նե­րը Լա­չի­նի մի­ջանց­քում եւ Նա­խի­ջե­ւան տա­նող ճա­նա­պար­հին պետք է ի­րա­կա­նաց­նեն «վե­րահս­կո­ղու­թյուն», որը չկա ու չկա:

Նի­կո­լը, կրկնենք, այլ տես­լա­կան ու­ներ, եւ այս թե­ման այդ­պես էլ լռվել-մնա­ցել է: Ու հի­մա, ե­թե նա Ա­լի­ե­ւին է փո­խան­ցել «կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի վե­րա­բաց­ման վե­րա­բե­րյալ իր ա­ռա­ջարկ­նե­րը», ա­պա նախ հաս­կա­նալ է պետք՝ Նի­կոլն իր հին կար­ծի­քի՞ն է, որն այդ­քան ձեռն­տու է ա­մե­րի­կա­ցի­նե­րին՝ կո­մու­նի­կա­ցի­ոն վե­րահս­կո­ղու­թյու­նը ռուս­նե­րին չթող­նե­լու հա­մար, թե՞ ո­րո­շա­կի նա­հան­ջի է գնա­ցել:

Այն, որ Նի­կո­լը «հույս ու­նի», որ իր ա­ռա­ջարկ­նե­րին «Ադրբե­ջա­նի ար­ձա­գան­քը եւս դրա­կան կլի­նի», եւ կստո­րագ­րեն «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր», կա­րե­լի է հա­մա­րել նա­հան­ջի մա­սին ո­րո­շա­կի ակ­նարկ: Ա­ռա­վել եւս, որ այլ լու­ծում­ներ նրա խոս­քում տե­սա­նե­լի չէ­ին: Այս­պես, խո­սում է, թե՝ «Ակտի­վո­րեն պետք է աշ­խա­տել ԼՂ եւ Լա­չի­նի մի­ջանցք ՄԱԿ-ի կամ Ե­ԱՀԿ-ի կամ Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կե­լու ուղ­ղու­թյամբ»: Այն դեպ­քում, որ ՄԽ պար­զա­պես չկա, էլ չա­սած, որ ի՞նչ պետք է տա նման «փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյու­նը», երբ ՄԱԿ ԱԽ-ում ա­ռանց դրա էլ գործ­նա­կա­նում բո­լորն ըն­դու­նե­ցին, որ Ա­լի­եւն է փա­կել Լա­չի­նի մի­ջանց­քը: Դա ար­դեն իսկ փաստ է, եւ «փաս­տա­հա­վաք ա­ռա­քե­լու­թյու­նը» դրան էլ ի՞նչ կա­րող է ա­վե­լաց­նել: Մի քիչ էլ նա փնթփնթաց խա­ղա­ղա­պահ­նե­րի հաս­ցե­ին, թե՝ «Դե ֆակ­տո ստաց­վում է, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ար­ձա­նագր­ված պար­տա­վո­րու­թյու­նը, այն է՝ վե­րահս­կո­ղու­թյան տակ պա­հել Լա­չի­նի մի­ջանց­քը, չի կա­տա­րում նա­եւ Ռու­սաս­տա­նի խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը»: Սա­կայն այս թեզն էլ հենց ի­րեն է սկսել հար­վա­ծել: Թե­կուզ մի­այն այն տե­սան­կյու­նից, թե ինքն ի՞նչ է ա­րել, որ մի­ջանց­քը բաց­վի: Բա­ցի, ի­հար­կե, Ա­լի­ե­ւին գրկա­բաց ըն­դու­նող եվ­րո­պա­ցի­նե­րին «մո­նի­տո­րին­գի» հրա­վի­րե­լուց:

Այս­պի­սով, Ա­րեւ­մուտ­քից սպա­սե­լիք­նե­րը չնչին են, ա­վե­լի ճիշտ, այն­տե­ղից մի­այն վատ թաքց­ված սպառ­նա­լիք­ներ կան: Սե­փա­կան ռե­սուրս Նի­կո­լը չու­նի: Մնում է ե­ռա­կողմ ձե­ւա­չա­փը: Հա­կա­ռակ դեպ­քում, ե­թե բա­նը հաս­նի Ար­ցա­խում սո­վին, Նի­կո­լը հա­զիվ թե դրա տա­կից կա­րո­ղա­նա դուրս գալ, ինչ­քան էլ որ «ձեռ­քե­րը լվա­ցել է»:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ