• 29/12/2022

«Կալիբր»-ները երբեք չեն վերջանա. ՌԴ ՊՆ

«Կալիբր»-ները երբեք չեն վերջանա. ՌԴ ՊՆ

«Կալիբր»-ները երբեք չեն վերջանա: Այսպես է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Ուկրաինային հասցված հարվածները։

Այսօր ամբողջ առավոտ Ռուսաստանը զանգվածային հրթիռային հարձակում է իրականացրել Ուկրաինայի կենսական ենթակառույցների վրա։ Պայթյուններ են լսվել Կիևում, Խարկովում, Օդեսայում, Լվովում և այլ քաղաքներում։

Միաժամանակ Կիևի իշխանությունները պնդում են, որ ռուսական հարձակումը քաղաքի վրա հաջողությամբ հետ է մղվել։ Բոլոր 16 հրթիռները, որոնք այսօր թռել են Կիև, ոչնչացվել են, հայտնել է քաղաքային ռազմական վարչությունը։ «ՀՕՊ-ը գեղեցիկ է»,- նշում են նրանք։