• 30/12/2022

Բայդենի կեղծ խոստումը Զելենսկուն Ուկրաինայում կոնֆլիկտ է առաջացրել. Spectator

Բայդենի կեղծ խոստումը Զելենսկուն Ուկրաինայում կոնֆլիկտ է առաջացրել. Spectator

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է թույլ տվել Կիևի հետ հարաբերություններում 2021 թվականին՝ ակնարկելով Ուկրաինայի հնարավոր մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք, գրում է Spectator-ի սյունակագիր Ռոբերտ Սերվիսը։

«Նախագահ Ջո Բայդենը 2021 թվականին սխալ է վարվել՝ խոստանալով Ուկրաինային` ՆԱՏՕ-ին անդամակցություն: Նա չի մտածել հետևանքների մասին և ժամանակին չի զգուշացրել Զելենսկին, որ դա հնարավոր չէ»,- ասվում է նյութում։

Հոդվածի հեղինակի խոսքով՝ Ռուսաստանի բացասական արձագանքը նման ռիսկային քայլին ակնհայտ էր, սակայն արևմտյան քաղաքական գործիչները անտեսեցին այն՝ «առանց նախազգուշական միջոցներ ձեռնարկելու՝ փորձելով լիցքաթափել իրավիճակը»։

Զելենսկին այս տարվա հոկտեմբերին ասել էր, որ Ուկրաինան արագացված հիմունքներով դիմում է ՆԱՏՕ-ին միանալու համար։

Նման ընթացակարգի իրականացումն այժմ ժամանակավրեպ է, ավելի ուշ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Զելենսկու հայտարարությունը, ընդունել է դաշինքի անփոփոխ դիրքորոշումը յուրաքանչյուր երկրի՝ սեփական ճանապարհը որոշելու իրավունքի և «բաց դռների» քաղաքականության վերաբերյալ, սակայն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Կիևին պաշտպանելուն օգնելու վրա։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…