- 31/12/2022
Դիվանագիտական սկանդալ՝ Հայաստանի ու Ռուսաստանի միջև.Armenian info
ԱԽՔ Գրիգորյան Արմենի հարցազրույցը, որտեղ նա պնդել էր, թե իբր Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ներկայիս անբարեհույս իրավիճակը պայմանավորված է Մոսկվայից Երևանի նկատմամբ եկող ճնշումներով՝ մտնելու Միութենական պետություն, դարձել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև փաստացի դիվանագիտական սկանդալի առիթ. այն բանից հետո, երբ Պեսկովը ԱԽՔ-ի հայտարարությունը որպես սադրանք էր որակել, ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան է առավել ընդարձակ կերպով արտահայտվել թեմայի վերաբերյալ՝ տառացիորեն ասելով հետևյալը. «Իսկ կարելի՞ է հարց ուղղել՝ ո՞ւմ են հղում անում այն մարդիկ, որոնք այդ մասին խոսում են, այն մասին, որ իրենց ստիպում են: Ի՞նչ փաստերի են նրանք հղում անում: Կա՞ն ինչ-որ փաստեր: Ինչպե՞ս է տեղի ունեցել պարտադրանքը՝ բարեկամական մթնոլորտո՞ւմ, կարմիր գինու բաժակի շո՞ւրջ, կամ կոպի՞տ է տեղի ունեցել այդ պարտադրանքը: Ինչպե՞ս են պարտադրել: Պետք է, չէ՞, դա հասկանալ: Ինչպե՞ս է դա տեղի ունեցել, թե՞ մարդը դուրս է եկել ու ասում է՝ գիտեմ, որ պարտադրել են, նույնիսկ հիշում եմ, բայց չգիտեմ՝ ով, և չեմ հիշում՝ ինչպես: Հասկանո՞ւմ եք՝ պետք է լինեն ինչ-որ փաստեր, եթե մարդիկ անում են նմանատիպ հայտարարություններ, չտրամադրելով փաստեր՝ կոնկրետ երկիր են նշում: Բարի՛ եղեք, ներկայացրեք փաստեր: Չէ՞ որ դրանք փաստեր են, որոնց իբրև թե հղում են անում, ուրեմն ցույց տվեք, պատմեք, այդ դեպքում հնարավոր կլինի ինչ-որ բան ավել ասել նրանից, ինչ ասվել է, այդ թվում՝ ՌԴ նախագահի խոսնակի կողմից այն մասին, որ ՌԴ չինովնիկներից որևէ մեկը երբեք որևէ նման բանի մասին չի խոսել»:
Գրիգորյան Արմենը, կարելի է ասել, հասավ իր նպատակին, քանի որ այն տոնայնությունը, որով արձագանքել է Զախարովան Երևանից բարձրաստիճան պաշտոնյայի կողմից հնչեցված հայտարարությանը, մեղմ ասած, դուրս է դիվանագիտական էթիկետից:
Զախարովան փաստ է ուզում և, ի դեպ, ճիշտ էլ անում է, քանի որ հայտարարել ինչ-որ բան բոլորն էլ կարող են, բայց պետական բարձրաստիճան պաշտոնյան շարքային քաղաքացուց տարբերվում է նրանով, որ երբ մի բան է ասում, ապա կա՛մ ներկայացնում է իր խոսքերը հաստատող փաստեր, կա՛մ ձեռքի տակ ունենում է այդ փաստերը՝ հարկ եղած դեպքում դրանք ի ցույց դնելու. պետություն կառավարելը սաունայում մենեջերություն անել չէ, այն լուրջ գործ է, որով պետք է զբաղվեն լուրջ մարդիկ: Այնպես որ՝ եթե կան փաստեր այն մասին, որ իսկապես մեր ողբերգությունների պատճառը ռուսական հարկադրանքն ու Նիկոլի հերոսական դիմադրությունն է, ապա թող դրանք մեջտեղ բերվեն, մենք էլ իմանանք՝ ինչ ենք անում:
Զախարովան, ցավոք, չգիտի, որ փաստերի հետ լրջագույն խնդիրներ ունի ոչ միայն Գրիգորյան Արմենը, այլև նիկոլական բոլոր բարձրաստիճաններն ու հենց անձամբ Նիկոլը: Իշխանությունը վերցնելով փողոցից, ասֆալտների վրա քարշ գալով ու մարդկանց հիմարացնելով՝ սրանք չեն էլ հասկանում փաստերի զորությունը՝ սովոր լինելով առանց դրանց մանիպուլյացիաների: Բայց միջազգային հարաբերությունները բնավ նիկոլական շոու չեն. այստեղ հաշվի են նստում փաստերի ու շահերի հետ՝ ամեն մի ստորակետի համար հաշիվ պահանջելով:
Ինչ-որ մեկն իսկի իր հետույքի համար հաշիվը չի կարող տալ, ուր թե՝ Հայաստանի ճակատագրի…