• 03/01/2023

Ալիեւը սխալվեց. Նիկոլը չէ, որ կարող է Արցախի ճակատագիր որոշել

Ալիեւը սխալվեց. Նիկոլը չէ, որ կարող է Արցախի ճակատագիր որոշել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար ստեղծված են բոլոր պայմանները։

«Այս տարվա հոկտեմբերին Պրագայում և Սոչիում կայացած հանդիպումներում Հայաստանը պաշտոնապես ճանաչեց մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Կարծում եմ, որ դրանից հետո բոլոր պայմանները ստեղծվեցին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, և խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ադրբեջանի կողմից առաջարկված հայտնի հինգ սկզբունքների հիման վրա», – ասել է Ալիևը՝ Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ։

Միայն մեկ բան է մոռանում Հեյդարովիչը. իր սիրելի Նիկոլն է ճանաչել եւ ոչ թե Հայաստանը: Այն պարզ պատճառով, որ Պրագայում նա Նիկոլի հետ էր «բազարների» մեջ եւ ոչ թե Հայաստանի: Ասենք, Նիկոլն էլ դեռ լիովին չի ճանաչել. այն բանավոր հայտարարությունները, որոնք նա արեց Պրագայում, դեռ ճանաչում չի նշանակում:

Վերջապես, եթե անգամ Նիկոլն էլ լիովին ճանաչի, դա էլ բան չի նշանակում: Այն իմաստով, որ Նիկոլը չէ, որ կարող է Արցախի կարգավիճակի մասին վերջնական վճիռ կայացնել: Արցախը քանիցս պարզ հայտարարել է, որ կմեռնեն, բայց Ադրբեջանի կոզմում չեն լինի: