- 04/01/2023
ՌԴ-ն պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. ԳՈՒՌ-ի ներկայացուցիչը
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային, «RBC Ukraine»-ին տված հարցազրույցում ասել է պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին։
«Մենք տեսնում ենք, որ ավիացիան այժմ մարզվում է, թռչում է մի օդանավակայանից մյուսը, անցած օրվա ընթացքում անձնակազմի վերապատրաստում է անցկացվում հարվածներ հասցնելու համար: Այսպիսով, հաջորդ հրետակոծությանը նախապատրաստվելու գործընթացը շարունակվում է», – ասաց նա:
Շատ բան կախված է նաև եղանակից։ Նրա խոսքով՝ այժմ «պարզապես նորմալ եղանակ է ավելի բարձր ճշգրտության զենքերի կիրառման համար»։
«Շահիդները» հիմա, որպես կանոն, աշխատում են մթության մեջ, իսկ հրթիռային զենքը կարելի է օգտագործել ցերեկը։ Իսկ հիմա եղանակը, համենայնդեպս Կիեւում, հարմար է»,- ասել է ԳՈՒՌ-ի ներկայացուցիչը։