• 05/01/2023

Ի՞նչ դեր խաղաց Իրանը Էրդողանի դեմ հեղաշրջման փորձը կանխելու գործում

Ի՞նչ դեր խաղաց Իրանը Էրդողանի դեմ հեղաշրջման փորձը կանխելու գործում

Իրանը փակագծեր է բացում, թե ինչպես է 2016թ.-ին, երբ Էրդողանի դեմ ԱՄՆ-ն հեղաշրջում էր կազմակերպել, որը քիչ էր մնում հաջողությամբ ավարտվել, ինչ դեր է խաղացել Թեհրանը: Ըստ քաղաքական փորձագետ Մոհամմադ Ռեզա Մարանդիի.

«Թուրքիայի դեպքում հինգ տարի առաջ մենք տեսանք, որ սիոնիստական ​​շարժումը ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հետ միասին հեղաշրջում էր ծրագրում Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի գլխավորությամբ, որը թաքֆիրիստ էր և ծայրահեղ հակաշիա:

Իրանը պարոն Էրդողանին տեղեկացրել է, որ նրա դեմ հեղաշրջում է կազմակերպվում։ Սկզբում թուրքերը լուրջ չէին ընդունում, բայց հետո բախվեցին հեղաշրջման իրականությանը։

Իրանը ապաստան է առաջարկել Էրդողանին, առաջարկել է նաև ուղերձ հղել իր ժողովրդին`, հորդորելով դուրս գալ փողոց և կանխել հեղաշրջումը։ Այս հաղորդագրությունը պարոն Էրդողանը տարածել է Թավրիզի օդանավակայանում:

Նույն գիշերը մեր մեծ գեներալ Սոլեյմանին Թուրքիայում էր։ Գեներալը կարևոր դեր խաղաց այս հեղաշրջման կանխման գործում»։