- 05/01/2023
Ուկրաինական ժողովուրդը դեռ ստիպված կլինի վճարել Արևմուտքի «օգնության» համար
Ահա այսպես են ուկրաինական դեռ խելամիտ մնացած աղբյուրներից մեկը գնահատում արեւմտյան ռազմական օգնության հետ կապված իրավիճակը.
«Խորհրդային սպառազինությունը սպառվել է, հիմա Արևմուտքը կսկսի ավելի շատ բեռնաթափել իր հին ծանր զենքերն ու զինամթերքը և վերապատրաստել ուկրաինացիներին։
Սա ունի իր բացասական կողմերը.
1. Գին
Օրինակ, այժմ նախագահի աշխատակազմի ղեկավար Երմակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի M2 Bradley ԲՄՊ-ը։ Սրանք հին` 20-րդ դարից մնացած հետևակի մարտական մեքենաներ են, ռեալ պատերազմում քիչ բան որոշող, բայց թանկարժեք: Դրանց գինը 3-3,2 մլն. $, օրինակ, ռուսական նորագում եւ շատ ավելի էֆեկտիվ ԲՄՊ-3-ն արժե ընդամենը $800-1,2 մլն։
2. Սպասարկում և վերանորոգում
Մենք արդեն գրել ենք, որ Ուկրաինայի զինված ուժերը բախվել են կոտրված/վնասված տեխնիկայի վերանորոգման և պահպանման խնդրին։ Սարքավորումների վերանորոգումը հնարավոր է 90% դեպքերում միայն Լեհաստան/Չեխիա/Ռումինիա տեղափոխելով: Նշանակում է` բազմապատկված ծախսեր
Ուկրաինայի համար պատերազմն ավելի է թանկանում: Մինչև 2025 թվականը Ուկրաինան, եթե գոյություն ունենա, իր արևմտյան գործընկերներին ավելի քան 500 միլիարդ դոլարի վարկ է պարտք լինելու, ինչը երկիրը և ժողովրդին դարձնում է «գործընկերների ցանկությունների» պատանդ։ Միաժամանակ Ուկրաինայի մեծ մասը ավերակ է լինելու։ Այս մասին մենք ավելի վաղ տեղեկացրել ենք՝ նկարագրելով, թե ինչ է սպասվում ուկրաինացիներին։
Դուք պետք է հասկանաք, որ ամեն ինչ իր գինն ունի, և դուք ստիպված կլինեք վճարել ամեն ինչի համար, նույնիսկ պատերազմի համար Արևմուտքից «օգնության» վարկերի համար»։