- 06/01/2023
Պուտինն ու Շոյգուն ազդանշան են ուղարկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայում հարձակումից առաջ. քաղաքագետ
Նաքխօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ ղեկավարմամբ մարտական ծառայության ուղարվկել «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը: Դժվար է հիշել մեկ այլ դեպք, երբ Պուտինն անմիջականորեն հրահանգել է ռազմանավի ծով դուրս գալը, այն էլ` ցուցադրաբար: Անգամ փաստը, որ նավը զինված է նորագույն «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով, դա չի բացատրում։
Եվ ահա, քաղաքագետ Սերգեյ Մարկովը տեղի ունեցածին այս բացատրությունն է տալիս.
«Պուտինն ու Շոյգուն արշավի են ուղարկել «Ցիրկոն» հիպերձայնային հրթիռներով ֆրեգատ։ Սա ուղերձ է Արևմուտքին, որ Ռուսաստանը մարտական ծառայության մեջ է պահում այնպիսի միջուկային հրթիռներ, որոնք երաշխավորված են հաղթելու ցանկացած ժամանակակից հակաօդային պաշտպանության: Ինչո՞ւ հիմա: Երևի ռուսական բանակը պատրաստ է հարձակման Ուկրաինայում, և մինչ այս հարձակումը Կրեմլը ազդանշան է տալիս ՆԱՏՕ-ին՝ էսկալացիայի կարիք չկա, կփոշմանեք դրա համար»,- գրել է Մարկովը։
Իրոք, նման է: Ձայնի արագությունն առավել քան 10 անգամ գերազանցելու ունակ «Ցիրկոն» հրթիռներն իրոք կարող է հաղթահարել գոյություն ունեցող ցանկացած հրթիռային պաշտպանության համակարգ: Եվ երբ այդ հրթիռները Խաղաղ օվկիանոսում են, ԱՄՆ-ն չի կարող դա աչքաթող անել: Նաեւ հաշվի առնելով, որ ատլանտիկայում է միջուկային «Պոսեյդոն»-ներ կրող «Բելգորոդ» սուզանավը: Միաժամանակ, չմոռանանք, որ ՌԴ-ն նույնքան ցուցադրաբար Բելառուսում տեղակայեց ՄիԳ-31 ինքնաթիռներ, որոնք ունակ են կրել օդ-ցամաք դասի «Կինժալ» հիպերձայնային հրթիռներ, որոնք իրենց հերթին են անհաղթահարելի: Բելառուսում են նաեւ «Իսկանդերներ», որոնք իրենց հերթին կարող են միջուկային լիցկերով «ծածկել» ողջ արեւելյան Եվրոպան, այն դեպքում, երբ «Կինժալները» կարող են ծածկել Եվրոպայի մնացած ողջ մասը: Վերջապես, նույն ցուցադրականությամբ ՌԴ-ն մարտական ծառայության համար տեղակայեց «Սարմատ» միջմայրցամաքային եւ «Ավանգարդ» հիպերձայնային (28-30 մախ արագությամբ) հրթիռներ: Սրանք բոլորը միասին եւ առանձին վերցված Վաշինգտոնին ուղղված նույն կարգի ազդակներն են, եւ այս շարքը ամբողջացրեց «Ադմիրալ Գորշկովի» ծով դուրս գալը: