- 07/01/2023
Ռուսական ծավալային-դետոնացվող ОДАБ-500ПМВ ռումբերով մի ամբողջ էշելոն նկատվեց
«Իսկ սա արդեն լուրջ է»,- գրում է ռուսական տելեգրամյան ալիքը` մանրամասնելով:
«Ռուսական ծավալային-դետոնացվող ОДАБ-500ПМВ ռումբերով մի ամբողջ էշելոն նկատվեց: Դրա գործողության սկզբունքը շատ պարզ է, ռումբի մեջ սովորական տոլի փոխարեն լցնում են հատուկ հեղուկ, որը պայթեցնելով առաջնային լիցքը՝ ցրվում է շուրջը՝ վերածվելով գազի (վառելիք-օդ) խառնուրդի, և վայրկյանի հարյուրերորդականում լցնում է բոլոր ճեղքերը և դրա շուրջը փորվածքներ: Այնուհետև այս ամպը երկրորդական լիցքից բռնկվելով` ակնթարթորեն ընդլայնվում ու ստեղծում է հարվածային ալիք` միևնույն ժամանակ այրում է ամբողջ թթվածինը: Դրան էլ հաջորդում է վակուումային էֆեկտը»,- գրում է հեղինակը։