• 08/01/2023

Սոլեդարում իրավիճակը ծայրահեղ ծանր է Ուկրաինայի զինված ուժերի համար (ՎԻԴԵՈ)

Սոլեդարում իրավիճակը ծայրահեղ ծանր է Ուկրաինայի զինված ուժերի համար (ՎԻԴԵՈ)

Սոլեդարում իրավիճակը ծայրահող ծանր է Ուկրաինայի զինված ուժերի համար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի Արևելյան խմբավորման խոսնակ Սերխի Չերևատին։

Նրա խոսքով՝ բնակավայրում կատաղի մարտեր են ընթանում, Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են դիմակայել։

Չերևատին չի մեկնաբանել քաղաքը շրջապատող կարևորագույն տրանսպորտային զարկերակների վերահսկողության հարցը՝ նշելով միայն, որ «կա և՛ Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողություն, և՛ հակառակորդի վերահսկողություն»։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սոլեդար քաղաքը գտնվում է Արտեմովսկից ընդամենը 20 կմ հեռավորության վրա, որի մարտերն արդեն անվանվել են «Արտեմովսկի մսաղաց»։