- 10/01/2023
Ֆրանսիան և Լեհաստանը Գերմանիային համոզում են հանել Կիևին Leopard 2 տանկեր տալու արգելքը. Politico
Ֆրանսիան և Լեհաստանը համոզում են Գերմանիային վերացնել Կիևին տանկերի մատակարարման արգելքը Ռուսական գարուն
Ֆրանսիան Լեհաստանի հետ միասին փորձում է համոզել Գերմանիային ապաշրջափակել Ուկրաինային «Leopard 2» մարտական տանկերի մատակարարումը։ Այս մասին ասվում է Politico հրապարակման մեջ։
Ֆրանսիացի պաշտոնյան անանունության պայմանով հայտնել է հրապարակմանը, որ Փարիզը ճնշում է գործադրում Բեռլինի վրա՝ հույս ունենալով թույլտվություն ստանալ «Leopard»-ներ ուղարկել Ուկրաինա:
«Ուկրաինացիները իսկապես ցանկանում են ձեռք բերել «Leopard»-ներ, քանի որ դրանք շատ են ամբողջ Եվրոպայում պահեստներում», – բացատրեց նա: Քանի որ տանկեր արտադրողը գերմանական Krauss-Maffei Wegmann ընկերությունն է, դրանք Ուկրաինա ուղարկելու համար անհրաժեշտ է թույլտվություն՝ վերաարտահանման համար ծագման երկրից, այսինքն՝ Գերմանիայից։
Տանկերի հարցում Գերմանիայի վրա հասարակական ճնշումների մասին խոսում էր Լեհաստանը, որի պաշտոնյաները նշում էին «Leopard 2» տանկեր ունեցող «երկրների կոալիցիայի» առկայությունը։
Ֆրանսիացի պաշտոնյան հավելել է, որ Բեռլինի վրա ճնշման տարրերից մեկը նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն էր ֆրանսիական անիվներով տանկերի մատակարարման մասին. այն նպատակ ուներ «խախտել տաբուն» (Կիև արևմտյան տանկերի մատակարարման վերաբերյալ) որ գերմանացիները սկսեն շարժվել»։
«Կա «դավադրություն» Մակրոնի և Զելենսկու միջև, և այն բեմադրվել է Միացյալ Նահանգների կեղմից` Գերմանիայի դժկամությունը (տանկեր ուղարկելու հարցում) վերացնելու համար»,- հավելել է նա։
Բացի այդ, ըստ Politico-ի աղբյուրի, Կիևը դիմել է Փարիզին՝ ֆրանսիական «Leclerc» տանկեր տրամադրելու խնդրանքով: Այս հարցումն արդեն քննարկվում է Ֆրանսիայի կառավարության կողմից, սակայն նրանք նախազգուշացում են արել դրանց վերանորոգման և շահագործման վերաբերյալ, քանի որ «Leclerc»-ն արդեն դադարեցվել է արտադրել։
Միաժամանակ, Ֆրանսիան պատրաստ է այդ տանկերը տրամադրել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին այն տեխնիկայի դիմաց, որը նրանք կփոխանցեն Ուկրաինային։