• 10/01/2023

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է ծանր մնալ. Զելենսկի

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է ծանր մնալ. Զելենսկի

Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է ծանր մնալ, ամենաբարդը Բախմուտում և Սոլեդարում է, սակայն ուկրաինական բանակը լրացուցիչ ստորաբաժանումներ է տեղակայում այնտեղ պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Այս մասին իր ուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով, Բախմուտն ու Սոլեդարը Դոնեցկի շրջանում շարունակում են մնալ ամենաթեժ կետերը ուկրաինական ճակատում։

«Ծանր մարտեր են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում: Բախմուտը կանգուն է, ինչ էլ որ լինի։ Ու թեև քաղաքի մեծ մասն ավերվել է ռուսական հարվածներից, մեր զինվորները հետ են մղում ռուսական հարձակման մշտական ​​փորձերը։ Սոլեդարը դիմանում է: Թեև այնտեղ ավելի շատ ավերածություններ կան, և շատ դժվար է»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը։

«Դուք պետք է հասկանաք, որ մեր բոլոր դիրքերը, պաշտպանության բոլոր գործողությունները փոխկապակցված են, և ընդհանուր ճակատում գործողությունների կայունությունն ու արդյունավետությունը կախված է ճակատի յուրաքանչյուր կետում գործողությունների ճկունությունից և արդյունավետությունից», – եզրափակել է Զելենսկին:

 

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…