- 13/01/2023
Կանցլեր Շոլցը հայտնվել է ծուղակի մեջ «Leopard» տանկերի մատակարարման հարցով. Deutsche Welle
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնվել է ծուղակի մեջ՝ կապված Ուկրաինային Leopard տանկերի մատակարարման հետ, գրում է Deutsche Welle-ն։
Եթե Շոլցը հրաժարվի Լեհաստանից Ուկրաինային Leopard 2 տանկեր մատակարարելու թույլտվությունից, նա խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Իսկ «եթե նա հանձնվի, կվիճաբանի իր սեփական «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության հետ», – ասել է ՆԱՏՕ-ի գերմանացի նախկին գեներալ Հանս-Լոթար Դոմրոզեն:
Նրա խոսքով՝ Գերմանիայի կանցլերը «հայտնվել է թակարդում»։
Հենց սկզբում Գերմանիան հիմնականում կասկածում էր, թե արդյոք թույլատրելի է Ուկրաինային մահաբեր զենք մատակարարել՝ առանց պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկի, խոստանալով ուկրաինացի զինծառայողներին զինել գերմանական սաղավարտներով։
Միայն ավելի ուշ նրանք սկսեցին Կիև տեղափոխել հակատանկային կայանքներ և հակաօդային պաշտպանության թեթև համակարգեր։ Հաջորդ փուլը PzH 2000 ինքնագնաց հաուբիցների, IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգի, Patriot մարտկոցների, Marder հետևակի մարտական մեքենաների վերաբերյալ քննարկումներն են։ Այժմ հերթը Leopard 2 տանկերինն է։
Փորձագետների կարծիքով՝ Շոլցի վերջնական որոշումը կկայացվի հունվարի 20-ից ոչ ուշ՝ «Ռամշտայնի ձևաչափով» կոնտակտային խմբի հանդիպմանը, որին հիսուն երկրների ներկայացուցիչներ համակարգում են Ուկրաինային ռազմական օգնությունը։