• 14/01/2023

Բայդենը հերթական լրջագույն խնդրի առաջ կանգնեց. ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է

Բայդենը հերթական լրջագույն խնդրի առաջ կանգնեց. ԱՄՆ-ն դեֆոլտի շեմին է

Եվ այսպես, Բայդենի վարչակազմը հայտնվել է լրջագույն եւ նաեւ սպասելի լրջագույն խնդրի շեմին:

ԱՄՆ ֆինանսների նախարար Ժաննետ Յելենը հայտարարել է, որ մինչև հունվարի 19-ը Վաշինգտոնը կգերազանցի 31,4 տրիլիոն դոլար պարտքի օրինական սահմանաչափը։ Եթե պարտքի նվազագույն շեմը չբարձրացվի, մի քանի ամսից ԱՄՆ-ն ստիպված կլինի դեֆոլտ հայտարարել։

Նման բաներ մինչ այւս էլ, իհարկե, եղել են: Միայն թե այս պահին իրավիճակն այլ է: Պարտքի նվազագույն շեմը կարող է բարձրացնել միայն Կոնգրեսը, որը, ինչպես հայտնի է, անցել է հանրապետականների վերահսկողության տակ: Եվ այն պահին, երբ նրանց եւ դեմոկրատների հարաբերությունները հասել են ծայրահեղ սրության, պետական պարտքի թեման, ինչ խոսք, հանրապետականները կօգտագործեն Բարդենին առավելագույն ծանր հարված հասցնելու համար: Ու թերեւս դա հասկանալով, Սպիտակ տունը հայտարարել է, որ չի էլ պատրաստվում քննարկելու պետական ​​պարտքի առաստաղի բարձրացումը, քանի որ դա «պետք է արվի առանց պայմանների»։ Իսկ հանրապետականները համաձա«յն են, որ «պետք է արվի», այն էլ` «առանց նախապայմանի»: Այսինքն, Բայդենը ստիպված կլինի բանակցել:

Սակայն խնդիրն այսքանով էլ չի սահմանափակվում: Գաղտնիք չէ, որ հանրապետականները ամենասուր ձեւով քննադատում են Բայդենին` ներկա ծանր տնտեսական իրավիճակում Ուկրաինային միլիարդներ տալու համար: Ընդ որում, հատկապես Թրամփը մշտապես տաք է պահում այդ թեման, եւ վերջերս էլ նրա որդին հայտարարեց, թե` Բայդենը պետական պարտք է վերցնում, որ Ուկրաինային փող տա: Իսկ այդ քարոզչությունը լուրջ ազդեցություն է թողել նաեւ ԱՄՆ շարքային քաղաքացիների վրա: Եվ այս ծանր պահին, երբ խոսվում է ընդհուպ դեֆոլտի մասին, Ուկրաինայի ֆինանսավորման թեման, թերեւս, ամենասուր հարցերից է սպառնում դառնալ: Ընդ որում, եթե հանրապետականները մտածեն` այդ թեման շրջանցելով գնալ Բայդենի հետ բանակցությունների, հաստատ վարկանիշային լուրջ խնդիրներ կունենան, եւ հազիվ թե գնան հանուն Զելենսկու սեփական վարկանիշը ոչնչացնելու ուղղությամբ: Իսկ եթե չգնան, Բայդենը ամենալուրջ խնդրի առաջ է հայտնվելու հենց Ուկրաինային ֆինանսավորելու համար:

Մի խոսքով, ԱՄՆ ֆինանսների նախարարի հայտարարությունը հենց այս սուր պայքարի մեկնարկը դարձավ, եւ թե դա ուր կտանի ԱՄՆ-ին, դժվար է կանխատեսել:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…