• 16/01/2023

Սա Արցախի լինել-չլինելու հարցն է. ուշքի եկեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Սա Արցախի լինել-չլինելու հարցն է. ուշքի եկեք․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«44-օրյա պատերազմից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուզում էր հրաժարական տալ։ Անկեղծ էր ուզում։ Բայց իրավիճակի նրբությունը հասկացող մարդիկ բացատրեցին Արայիկին, որ այդ քայլը կարող է մահացու լինել Արցախի պետականության համար և զոռով պահեցին նրան նախագահի պաշտոնում։ Կարծում եմ՝ ճիշտ արեցին։ Ես ինքս էլ վստահ էի, որ հետպատերազմյան շրջանում Արցախում նոր ընտրություններ հնարավոր չէր լինի կազմակերպել։

Արցախում հիմա էլ են խոսում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին։ Պատկերացնու՞մ եք։ Ճանապարհը փակ է, հումանիտար աղետ է, մարդիկ կանգնում, ասում են՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնենք։ Մի քանի ապուշ էլ շտապում են հայտարարել, որ իրենք մասնակցելու են այդ ընտրություններին ու հավակնելու Արցախի նախագահի պաշտոնին։ Սա նույնիսկ աբսուրդ չէ։ Սա տգիտության ու նաև դավաճանության շքերթ է։

Նման մոտեցումներով Արցախի իշխանությունները կործանելու են հայկական երկրորդ պետականությունը։ Եթե նրանց հույսն այն է, որ դրա դիմաց կարժանանան Նիկոլի և Ալիևի գովասանքին ու երախտագիտությանը, ապա չարաչար սխալվում են»։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…