• 19/01/2023

Բախմուտի ուղղությամբ ազատագրվել է հերթական առանցքային բնակավայրը` Կլեշչևկան

Բախմուտի ուղղությամբ ազատագրվել է հերթական առանցքային բնակավայրը` Կլեշչևկան

Բախմուտի ուղղությամբ ազատագրվել է հերթական առանցքային բնակավայրը` Կլեշչևկան: Այս մասին հարտնել է «Վագների» հիմնադիր Եվգեգի Պրիգոժինը:

Կլեշչեևկայի շուրջ դեռևս կատաղի մարտեր են ընթանում։ Թշնամին կառչում է հողի յուրաքանչյուր մետրից ասել է Պրիգոժին` ավելացնելով.
«Կարող ենք վստահորեն ասել, որ Կլեշչեևկա բնակավայրը, որը Բախմուտի կարևոր արվարձաններից է, ամբողջությամբ վերցվել է «Վագների» ստորաբաժանումների վերահսկողության տակ։ Բացառապես «Վագներ» ուժերով: Թշնամին կառչում է ամեն մետր տարածքից: Հակառակ տարբեր կարծիքների, թե Ուկրաինայի զինված ուժերը փախչում են Արտեմովսկից, դա այդպես չէ։ Ուկրաինական բանակն աշխատում է հստակ և ներդաշնակ: Մենք շատ բան ունենք սովորելու նրանցից։ Բայց ամեն դեպքում, «Վագների» ստորաբաժանումները մետր առ մետր առաջ են շարժվում։ Կվերցվի Արտեմովսկը»։

Կլեշչեևկայի նշանակությունը ոչ միայն նրանում է, որ այն, ըստ էության, Բախմուտի արվարձաններից մեկն է: Էլ ավելի կարեւոր է, որ այդ բնակավայրից այն կողմ` դեպի արեւմուտք Ուկրաինական ուժերին կմնա միայն Իվանովսկոյեն, որի գրավման դեպքում օղակը Բախմուտի շուրջ գործնականում կփակվի: Միաժամանակ, Իվանովսկոյեով է անցնում Բախմուտ տանող հիմնական ճանապարհը, որի Կլեշչեևկայի գրավման արդյունքում արդեն իսկ հայտնվել է ռուսական հրետանում ուղիղ կրակի գոտում (Տե´ս քարտեզը):

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…