- 21/01/2023
ՆԱՏՕ-ն բաժանվել է Ուկրաինային տանկերի մատակարարման պատճառով. The New York Times
ՆԱՏՕ-ն բաժանվել է Ուկրաինային տանկերի մատակարարման պատճառով: Այսպիսի գնահատական են տվել The New York Times-ի սյունակագիրներ Դեյվիդ Սանգերը եւ Էրիկ Շմիթը թերթի կայքում հրապարակված հոդվածում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն իրենց հերթին «ակնհայտորեն վրդովված էին» իրենց գերմանացի գործընկերների հետ բանակցությունների ընթացքից։ «Բայց այնտեղ [Վաշինգտոնում] նրանք կարծում են, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ] Շոլցի իրական մտավախությունները կապված են այն փաստի հետ, որ աշխարհը պատրաստ չէ տեսնել գերմանական տանկերը Ռուսաստանի սահմանի մոտ, ինչը կլինի հիշեցում 2-րդ համաշխարհային պատերազմում նացիստների ներխուժման մասին», – ասաց Սանգերը և Շմիթը: