• 22/01/2023

Էսկալացիա պետք է սպասել, բայց լայնամասշտաբ պատերազմ դեռ չի լինի. Ալեքսանդր Իսկանդարյան

Էսկալացիա պետք է սպասել, բայց լայնամասշտաբ պատերազմ դեռ չի լինի. Ալեքսանդր Իսկանդարյան

Ինչ-որ ձեւով, տարբեր տեսակներով էսկալացիա պետք է սպասել, բայց լայնամասշտաբ պատերազմ դեռ չի լինի։ Այս մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա դա կապեց նրա հետ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռուս խաղաղապահներ են կանգնած։

«Եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի, ապա պետք է սպանել ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին։ Այդ դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի արձագանքել, նույնիսկ եթե այդքան էլ չի ցանկանում։ Հենց դա հասկանալով՝  Ալիեւը չի դիմում այդ քայլին։ Դա է մշտական ճնշումների պատճառը»,-պարզաբանել է փորձագետը։

Նա վստահ է, որ Ադրբեջանը ճնշելու է Հայաստանին եւ ԼՂՀ-ին բոլոր հնարավոր, իրեն հասանելի միջոցներով։

«Դա կլինի դիսկուրսիվ ճնշում՝ հայտարարությունների տեսքով այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա եւ այլն, դիվանագիտական ճնշում տարբեր երրորդ երկրների միջոցով՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի միջոցով եւ այլն։ Բացի այդ, հնարավոր են նաեւ էսկալացիաներ նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցածի նմանությամբ։ Դրանք կլինեն նաեւ ճնշման տարբեր ձեւեր՝ լույսի, գազի անջատումների տեսքով եւ այլն։ Դա շարունակվելու է»,-եզրափակել է Իսկանդարյանը։